ԱԺ մեր աղբյուրը հայտնում է, որ օրերս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Նուբարաշեն ՔԿՀ-ից, որով նրան հայտնել են Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված և հենց համակարգի ներսում գործող հանցավոր խմբավորման և նրա անդամների մասին: Մենք չէինք անրադառնա սրան, եթե օրերս չնկատեինք Նիկոլ Փաշինյանին Նուբարաշեն ՔԿՀ մուտք գործելուց: Մեզ հաջողվեց ճշտել նաև, որ Փաշինյանը ՔԿՀ ում կոնֆիդենցիալ պայմաններում հանդիպել է մի կալանավորի հետ: Ըստ աղբյուրի հանցավոր խմբավորման գործունեության ոլորտը իր մեջ ներառում է կեղծ քրեական գործեր սաքելուց մինչև սպանություններ և եթե իրականացվի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն, ապա Ոստիկանությունում տեղի կունենան աղմկոտ պաշտռնանկություններ և ձեռբակալություններ: