Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՂՈՏ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
07:47, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՂՈՏ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ

Տարօրինակա, ավելին՝ զարմանալույա, որ մի խումբ հավեր իրանց աքլորի գլխավորությամբ, ունակ են զենք վերցնել ու ՝՝գրավել՝՝ ՊՊԾ գունդը: Հավ եմ ասում նրա համար, որ իսկական հեղաշրջում անողները հոկտեմբերի 27 - ի դեպքից ո՛չ մի բան չէին սովորել: Դե, հատուկ ծառայությունների անթերի ու պրագմատիկ մտածողությունը նշված դեպքի մասով միանգամիցա էրևում: Ակնհայտա, որ զենք ճարած ու զինված մարդիկ իսկական հեղաշրջման պետքա գնային Նաիրիյի ընդամենը երեք հոգանոց զինված խմբի նման՝ փոթորկի նման ներխուժելով ընդեղ, որդեղ որ հավաքված են վերացման բոլոր թեկնածուները: Որպես կանոն, զենք ունեցողը բարեհաջող ավարտինա հասցնում հեղաշրջումը: Բայց ՊՊԾ գունդ ՝՝գրավածներից՝՝ և ո՛չ մեկի մտքով չանցավ գնալ ընդեղ ումից որ հրաժարական էին պահանջում:

Օրինակ, ինչի՞ կնմանի, եթե ասենք, քաղբանտարկյալ կոչվածների ազատ արձակման, կամ արտահերթ նախագահական ընտրություններ պահանջելու համար ամեն մի իրան ընդդիմադիր երևակայող անձ կամ անձաց խումբ զենք ճարի ու մտնի սեփական համայնքի քաղմաս ու նման պահանջներով հանդես գա... Համարյա ամեն շաբաթ ամերիկյան կովբոյական կինո կլնի: Բայց դե զենքը ամեն մարդ չի կարա ճարի, մանավանդ էն դեպքում, երբ զենք - զինամթերքի ապօրինի կրելը ու պահելը հետախուզվումա օր ու գիշեր ուժային ծառայությունների կողմից ու պատժվումա օրենքով: Հետևաբար, զենքը գտնվումա բացառապես իշխանություն ներկայացնող ուժային ծառայությունների մոտ: Այսինքն էդ զենքը մեր թառլան հավերը իրանց թառլան աքլորի գլխավորությամբ ուղղակի պտի երրորդ ձեռից ստացած ըլնեն հենց իշխանություններից: Ուրիշ զենք հայթայթելու աղբյուր ես չգիդեմ:

Կարճ. զենքը լավագույն փաստարկն ու միջոցնա ոչ միայն իշխանություն ունենալու, այլև՝ փոխելու, գրավելու համար, բայց մենակ էն դեպքում, երբ էդ զենքը ունեցողը.
     1.հավ չի,

2.գործումա սեփական սցենարով՜ առանց տակը լցնելու ու օյաղ գլխով, Նաիրիյի ջոկատի նման:

Հետևաբար, եզրակացությունը հետևյալնա. կամ ՊՊԾ գունդ խուժածները հավ են, կամ գործել են խմած ու որ ավելի վատնա՝ ուրիշի սցենարով:

Բայց ամեն դեպքում, վիճակագրորեն անհավանական եմ համարում, որ շուրջ 30 հոգանոց խմբի մեջ բոլորը՝ իրանց թառլանի գլխավորությամբ, հավ են էղել ու էսքան պարզ իրողությունը չեն հասկացել ու չեն էլ նեղություն քաշել հիշելու՝ իրանց երկրի ոչ վաղ անցյալի թեպետ՝ հիմար, բայց կոնկրետ դեպքի պահով՝ ուսուցողական պատմությունը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     16.06.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1217 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ