Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՍՈՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՂԱԾ ԿԱՊԸ (հատված Սերգեյ Մանուկյանի հոդվածից)

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
01:54, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՍՈՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՂԱԾ ԿԱՊԸ (հատված Սերգեյ Մանուկյանի հոդվածից)

Դաշնակցական գաղափարախոսության եւ մասոնականության, դրա հատկապես մարքսիստական արտահայտության կապը ցայտուն երեւում է հատկապես նրա՝ 1892թ. ընդհանուր ժողովում ընդունած ծրագրում: Ծրագրի ընդհանուր գաղափարական մասը՝ ներածությունը գրել էր ոչ այլ ոք, քան մարքսիստ Ստեփան Զորյանը (Ռոստոմը` «Քոթոթ» անվանված): Մարքսիզմին մակերեսորեն անգամ ծանոթը չի կարող չնկատել, որ դաշնակցության ծրագրի այդ հիմնադրույթները մարքսիստական գաղափարներից արված մի պարզ արտագրություն են ընդամենը: Այդտեղ էլ ենք տեսնում նույն՝ հասարակությունը ըստ փոխբացառող դասակարգերի՝ իշխողների եւ իշխվողների բաժանումը. «տիրող անհավասարությունը հոգեւոր-գաղափարական ճանապարհներով վերացնելու, այդպես «եղբայրություն», «ազատություն» եւ «հավասարություն» հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներից» ՝ ուտոպիական վարդապետության քարոզիչներից դժգոհությունը. դասակարգային «կատաղի կռիվը» . եւ դա կյանքի թե գաղափարական-հոգեւոր եւ թե, հատկապես, իրական-առարկայական ոլորտներում. պարզ է՝ նաեւ «այս աշխարհի քանդումի» ՝ հեղափոխության եւ անդասակարգ հասարակության՝ սոցիալիզմի հաստատման, – հայի բնույթին ու աշխարհընկալումին խորթ գաղափարները:

Ծրագրում ոչ մի խոսք չկա ազգային միաբանության, ազգային որակների վերականգնման, ազգային կրթում-դաստիարակումի, ըստ այդմ՝ ազգը աստիճանաբար նվաճողներից ազատագրումի տանելու մասին:
     Ժնևյան մասոնական կենտրոնը ուշադիր հետեւում էր, որ Դաշնակցությունը դուրս չգա իր գծած ուղեծրից: Այդ վերահսկողությունը կենտրոնացնելու համար նա որոշում է Դաշնակցությանն ընդգրկել 2-րդ ինտերնացիոնալի՝ միջազգային մասոնական այդ կազմակերպության մեջ: Խոսքը տանք Լեոյին. «Դաշնակցությունը մտել էր 2-րդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական ԷսԷռ-ների2 փեշի տակ: Երաշխավոր հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի ԷսԷռ (ջհուդա-մասոն, -Ս.Մ.) Վ. Լունկեւիչը: Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում է. «Էս ի՞նչ ա» 3: Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ ԷսԷռ-ական կուսակցությունն է երաշխավորը ինտերնացիոնալի առաջ4: Եվ այսպես, մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթակի վրա»:
     Ինտերնացիոնալի համագումարները՝ միջազգային մասոնական այդ ժողովները լավ առիթ էին մասոնական լիդերների համար հանդիպելու տարբեր երկրների սոցիալիստական ուժերի ղեկավարների հետ, հանդիպել եւ նրանց հաշվետվությունը լսել, նրանց ականջը քաշել, խրախուսել, եւ պարզ է, նաեւ գաղտնի խոսակցություններ եւ պայմանավորվածություններ անել: Հերթական այդպիսի մի ժողովի Դաշնակցության կողմից մասնակցում է Վարանդյանը: Նա հանդիպում է իր մասոնական լիդերներին՝ Կաուտսկուն, Վանդերվելդին, Տրոցկուն, եւ նրանց պատմում Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին, նրանցից նոր հրահանգներ ստանում եւ վերադառնալով՝ պարծենալով պատմում իր այդ պատմած-լսածների մասին: Մասոնական գործունեության վրա քաշած գաղտնիության քողը հնարավորություն չի տալիս որոշակիորեն ասել, թե մասոնական լիդերների եւ Վարանդյանի միջեւ ինչ պայմանավորվածություններ են եղել: Բայց պարզ է մի բան. Վարանդյանի գալուց հետո Դաշնակցության եւ երիտթուրքերի կուսակցության հարաբերություններն ավելի են սերտանում…
     Մասոնականության ազդեցությունը դաշնակցության վրա արտահայտվում էր անգամ կուսակցության մեջ ընդունված՝ անդամների միմյանց նկատմամբ դիմելաձեւերի հարցում: Ավանդաբար հայոց մեջ ընդունված դիմելաձեւն է եղել ըստ տոհմական պատկանելության (կամ՝ ըստ ծննդավայրի, ըստ ազգային ու սեռային աստիճանակարգությունում զբաղեցրած դիրքի) դիմելաձեւը: Դաշնակցությանը ժնեւյան մկրտարանից պարտադրվեց մասոնական որոշ օթյակներում ընդունված դիմելաձեւը՝ ընկերը5: Բայց ընկեր-ը ոչ թե օրգանական կապի (որպիսին ընկերն ընկերոջ նկատմամբ ունենում է), այլ ընդամենը կուսակցական-գաղափարական (այս «բարոյականությամբ» «ընկերը» «ընկերոջ» համար ընդամենը գաղափարական արժեք է ներկայացնում):
    
    
     Կազմեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     15.06.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1086 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ