Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին Եգիպտոսի կանայք հակաբեղմնավորիչներ են գործածել

16:22, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Հին Եգիպտոսի կանայք հակաբեղմնավորիչներ են գործածել

Եգիպտական հասարակության կորիզը ընտանիքն է հանդիսացել և դրա կարևորությունը ընդգծված է այն անհամար որմնանկարներում, որոնցում ամուսնական զույգերին իրենց զավակների հետ են պատկերված: Ամենահանրահայտը Ամենհոթեփ փարավոնի, նրա կին Նեֆերտիտիի ու նրանց դուստրերի ընտանեկան որմնանկարն է: Թեպետ հին Եգիպտոսում կնոջ դերը սահմանափակվել է ընտանիքի շրջանակում, թեպետ կինը իրավազուրկ է եղել, այնուամենայնիվ նրան թույլատրվել է «վերահսկել» իր հղիությունը, խույս տալ անցանկալի հղիությունից: Բժշկական բովանդակության պապիրուսներն ապացուցում են, որ հակաբեղմնավորիչները լայն կիրառություն են ունեցել հին Եգիպտոսում:

Բայց հակաբղմնավորիչների ամենահաճախակի գործածողները մարմնավաճառներն են եղել, որովհետև հղիանալու դեպքում նրանք հարկադրված պիտի լինեին դադարեցնել իրենց գործունեությունը: Հակաբեղմնավորիչների կարիք են զգացել նաև չամուսնացած աղջիկները: Հակաբեղմնավորիչների օգնությանը դիմելուն եգիպտացի կանանց հարկադրել է ծննդաբերության հարուցած վախը, որովհետև այն հաճախ մահացու ելք էր ունենում:


     Բժշկական բովանդակության պապիրուսներում ներկայացված բոլոր դեղերը բուսական, հանքային կամ կենդանական ծագման են, որոնք կինը պետք է կա՛մ խմեր, կա՛մ իր սեռական օրգանին քսեր: Հանձնարարվող բաղադրիչներից որոշները, հիրավի, հակաբեղմնավորիչ հատկություն ունեն: Օրինակ՝ արմավը, որը արական սերմը սպանող հատկություն ունի: Նույնպիսի հատկություն ունեն նաև ակացիայի խեժը, մեղրն ու բյուրեղային սոդան:

12-րդ դինաստիայի անկման շրջանում գրված «Էլ Լահուն» անվանյալ պապիրուսը հետևյալն է խորհուրդ տալիս.


     «Ակացիայի փշերը լավ մանրել, տրորել, ապա խառնել արմավի ու մեղրի հետ, խառնուրդը բնաթելային վիրախծուծին քսել ու խորը մտցնել հեշտոցի մեջ»:


    
Կենսաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ակացիայի փշերը պարունակում են խեժի մի տեսակ, որը խմորման ընթացքում կաթնաթթվով է հարստանում: Իսկ այս կաթնաթթուն ժամանակակից սպերմասպան նյութերի բաղադրիչներից մեկն է հանդիսանում:

Իսկ մ.թ.ա. 16-րդ դարում գրված «Էբերսի պապիրուս» -ը հետևյալ հակաբեղմնավորիչն է հանձնարարում պատրաստել.


     «Կանանց համար պետք է սա պատրաստել, որպեսզի նա մեկ, երկու կամ երեք տարի չհղիանա:
     Ակացիայի քաղվածքը (խակ պտուղը), եղջերենու պտուղը, արմավը պետք է մի ամանի մեջ լավ տրորել, մեղրի հետ խառնել, քսել բնաթելային վիրախծուծին և մտցնել հեշտոցի մեջ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7667 | 0 | 0
Facebook