Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Որքան կավելանան մասնակիցները, այդքան «Արտ Ֆեստ»-ը կշարունակի ապրել և ծաղկել»

Art Fest
Հեղինակ`
Art Fest
01:31, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«Որքան կավելանան մասնակիցները, այդքան «Արտ Ֆեստ»-ը կշարունակի ապրել և ծաղկել»

Հունիսի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսը: Առաջիկա երեք օրերի ընթացքում ներկայացված են լինելու մասնակիցների՝ նախընտրական փուլը հաղթահարած 104 աշխատանքները:
    
    
«Տարեցտարի «Արտ ֆեստ» -ն արձանագրում է դինամիկ աճ և՛ աշխարհագրության ընդլայնմամբ, և՛ մասնակիցների թվի աճով: Փառատոնն իրականացվում է միջազգային ձևաչափով. Հայաստանում բնակվող երիտասարդ ստեղծագործողներից բացի` մասնակցում են նաև արտերկրից մեր բարեկամները: Մեզ համար սա կարևորագույն շարժառիթն է փառատոնի պահպանման համար: Որքան կավելանան մասնակիցները, այդքան «Արտ Ֆեստ» -ը կշարունակի ապրել և ծաղկել», - ասում է փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

Քանդակագործ, խաչքարագործ Արտակ Համբարձումյանը երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների մասին իր տպավորթյուններն այսպես արտահայտեց. «Շատ լավ կորիզ, երիտասարդ ստեղծագործողներ ունենք: Հուսով եմ, որ մեր երիտասարդները գնալով այս փառատոններից ավելի ոգևորվելու են: Երևում է, որ մեր նոր սերունդը աճող սերունդ է»:
    
     Գեղանկար, գրաֆիկա, բատիկ, գոբելեն, քանդակներ. Այս ամենից նմուշներ տեղ են գտել ցուցահանդեսում: Խեցեգործության և տիկնիկագործության աշխատանքների ևս կարելի է հանդիպել ցուցադրված ստեղծագործություններիշարքում:
    
     «Մենք ընդհանուր երիտասարդական արվեստի զարկերակն ենք ստուգում: Հետաքրքիր աշխատանքներներ կայացված են: Ազատությունը արվեստում շատ կարևոր է. Չկա սահմանափակում ոչ մեր կողմից, ոչ՝ մասնակիցների», -ասաց կերպարվեստի ժյուրիի անդամ Աշոտ Համբարձումյանը և հավելեց, որ արդեն նշմարվում է, թե երիտասարդները ինչ ասելիք ունեն և որ ուղղություններն են նախընտրում:
    
     Շվեդիայից ժամանած գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանն ասում է, որ նայելով նկարներին և անգամ առանց հեղինակի անունը կամ ստորագրությունը կարդալու, պարզ երևում է, թե արդյոք նույն նկարչի աշխատանքներն են: Այստեղից հետևում է, որ մասնակիցներից շատերը արդեն իսկ ունեն ձևավորված ձեռագիր, - «Այս տարի շատ տաղանդավոր մասնակիցներ ունենք: Անցյալ տարվա համեմատ աշխատանքները ևս ավելի պրոֆեսիոնալ են: Հետաքրքիր աշխատանքներ կան և դժվար ընտրություն է սպասվում մեզ, քանի որ ամեն մի ժանրից մի նկար պետք է ընտրենք»:
    
     Հ.Գ.: Առջևում գրականության և նորաձևության վարպետաց դասերն են:
    
     Միլենա Մկրտչյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3869 | 0 | 0
Facebook