Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնի են 2017 թվականի լավագույն հայուհիների անունները

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
16:25, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Հայտնի են 2017 թվականի լավագույն հայուհիների անունները
     2017 թվականի հունիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողությունը:
     Միջոցառման հատուկն հյուրն էր ՈՒԵՖԱՅԻ Եվրոպայի լիգայի գավաթակիր, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով շնորհավորեց իր մայրիկին՝ «Հայուհի» մրցանակի արժանանալու կապակցությամբ: Միջոցառման շրջանակներում հայ ազգի պարծանք Հենրիխ Մխիթարյանն արժանացավ «Համազգային վստահություն Պատվո շքանշանի»:
     Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան՝
     1. Արմավիրի մարզի փոխմարզպետ Լարիսա Մուրադյան- Տարվա հասարակական գործիչ
     2. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյան- Հայաստանում տարվա ֆուտբոլի զարգացման գործիչ:
     3. Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն Անուշ Սարգսյան- Մատաղ սերնդի կրթության և հոգևոր զարգացման տարվա դաստիարակ
     4. Երևան քաղաքի գլխավոր մանկական ստոմատոլոգ, Արսել-դենտ 3-րդ մանկական ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Իրինա Խաչատրյան- Տարվա մանկական ստոմատոլոգ
     5. Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյան- Ազգային կրթության համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
     6. Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյան- Տարվա մարզային բուժկազմակերպիչ
     7. Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ կրթահամալիրի տնօրեն, Որակյալ կրթություն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Ռիտտա Գյուլամբարյան- Տարվա միջին մասնագիտական կրթության կազմակերպիչ
     8. Ալֆա- Բետա դիագնոստիկ բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ՝ Անաիդա Գևորգյան – Հոգեբուժության բնագավառում նորարարական մոտեցումներ և որակյալ ծառայություններ մատուցելու համար
     9. Երևանի թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյան- Նախադպրոցական կրթության տարվա կազմակերպիչ
     10. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյան-Տարվա արդարադատության պաշտպան
     11. Դիմահարդար-ոճաբան, «Բյութի Ֆաբրիկ» ընկերության տնօրեն՝ Աշխեն Կոստանդյան- Տարվա դիմահարդար
     12. «Jasmin rose Event planner» ընկերության հիմնադիր տնօրեն Հասմիկ Զաքարյան- Տարվա մասսայական, բարձրաճաշակ միջոցառումների և հանդիսությունների կազմակերպիչ
     13. Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյան- Ազգային մշակութային արժեքներ սերմանելու, պահպանելու և զարգացնելու համար
     14. «Art sweet» ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Բալասանյան- Խմորեղենի արտադրության ոլորտում փոքր և միջին բիզնեսի տարվա ղեկավար
     15. «Նուռիկ» մանկական կենտրոն-մանկապարտեզի հիմնադիր՝ Նարինե Հայկազյան և տնօրեն Կարինե Հովհաննիսյան- Կրթադաստիարակչական ոլորտում նորարարական մոտեցումների համար
     16. Թումանյանի տարածաշրջանի պատասխանատու – մանկաբույժ Անուշ Ղալայան- Տարվա մարզային մանկաբույժ
     17. «Էլեջի» ընկերության հիմնադիր- տնօրեն Ջուլիետա Հակոբյան- Տարվա հարսանեկան հանդիսությունների
     18. «Ժասմին» անկողնային պարագաներ ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Աննա Դարբինյան- Տարվա խոստումնալից երիտասարդ գործարար
     19. «Դրախտ» ռեստորանային համալիրի հիմնադիր- տնօրեն Սվետլանա Ասրումյան – Ռեստորանային գործի տարվա կազմակերպիչ
     «Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած կազմակերպություններին: 2011-ից սկսած` «Համազգային վստահություն» խորհուրդն իրականացնում է «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը, «Հայուհի» ամենանամյա կանանց մեծարման մրցանակաբաշխությունը, «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» , «Վստահության վարկանիշ» մրցանակաբաշխությունը, «Արեգ» մանկական ապրանքների ու ծառայությունների մրցանակաբաշխությունը: Խորհուրդի կողմից տպագրվել է «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը, ինչպես նաև տարբեր թեմատիկ ընդգրկումներով կազմակերպվել են բազմաթիվ համերգներ:
     Հարգանքներով՝ «Համազգային վստահություն» խորհուրդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6484 | 0 | 0
Facebook