Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ վրա եկավ, էլ չի թերհատի

01:59, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Ինչ վրա եկավ, էլ չի թերհատի

Ինչ վրա եկավ, էլ չի թերհատի,
     Շահատակելիս թևերդ պարզիր,
     Ճապաղջուրն էլ է խառնվում Եփրատին,
     Կռծլուկ քարին կաթիլն է պատիր։
     Անպատվությունից մի մահը լավ է,
     Սակավ մեղքից ի՞նչ ջուր ու ողողանք,
     Կույրի աղոթքն է սալիկին կավե`
     Արձանագիր և դարերում ղողանջ։
     «Հայր մերը» կարդա յոթերորդ անգամ.
     Աղերսանքներում օրը կմթնի,
     Ձմռան օրերը մի հանգի անցան,
     Գարնան հետ հույսը սիրտը կմտնի։
     Սայթաքելուց ետք ոտքի տակ նայես,
     Ափերից ներս ես ողջը արյունել,
     Կրակով թրջես և ջրով այրես,
     Մի՞թե թշնամուդ երբեք չես օրհնել։
     Նրան էլ դեմքով հո դու չգիտե՞ս.
     Տառապանք ու մահ ուսած է գալիս,
     Նոթերդ երբեք մթնում չկիտես,
     Նրա տարածը Աստված է տալիս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5909 | 0 | 0
Facebook