Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԵՐԸ. ԶԱՌ

21:18, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԵՐԸ. ԶԱՌ

Կոտայքի մարզի Զառ համայնքը հին բնակավայր է: Հիմնվել է շատ վաղ ժամանակներում, վերաբնակեցվել է 1826-27թթ-ին: Համայնքը գտնվում է Հատիս լեռան հարավ-արևելյան մասում: Համայնքը հիմնադրման պահին ընդգրկված է եղել Աբովյանի շրջանի վարչական տարածքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից կազմում է 25կմ, մարզկենտրոնից` 42կմ: Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1650-1930մ: Բնակլիմայական պայմանները լեռնային են: Տեղումների առատությամբ այնքան էլ աչքի չի ընկնում, ամառները շոգ են, ձմեռները` խիստ, լինում են նաև սառնամանիքներ:
     Զառ համայնքի բնակչության մեծամասնությունը նախկինում վերաբնակեցվել են Արևմտյան Հայաստանից:
     Զառը սկսած քարե դարից, այսինքն` սկսած մեզանից մի քանի հազար տարի առաջ մինչ մեր օրերը, մշտապես բնակեցված է եղել: Ներկայիս բնակչության մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից են գաղթվել` Մուշից Վանից, Մանազկերտից ՙԹեհրանից` 1820թ-ին:
     Զառ բառացի նշանակում է ոսկի, թանկարժեք քար. գիտնականների վերջին տվյալներով անունն առաջացել է Այր բառից, որը նշանակում է և տղամարդ, և քարանձավ:
     2003թ-ին ՀՀ կառավարության. կողմից հաստատված, մշակութային նախարարության գործակալության կողմից հաշվառված են 91 հուշարձաններ, որից 73-ը ունեն խիստ կարևոր հանրապետական նշանակություն: Համայնքի ներկայիս անվանումը - Զառ
     Համայնքի պատմական անվանումները - Ծառ
     Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - քարե դար
     Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Սևաբերդ, Գեղաշեն, Ակունք
     Համայնքի մակերեսը - 7514.10 հա
     Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
     Բնակչության թիվը - 1538
     Բնակչության կազմը - հայեր

Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
     Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն

Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն
     Հոգևոր կառույցներ - Սբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի/2002թ./, Սբ.Կարապետ եկեղեցի/19-րդ դար/
     Պատմամշակութային հուշարձաններ - Ամրոց «Բերդի գլուխ» /Ք.ա 2-1-ին հազ./, Գերեզմանոց /9-19-րդ դդ./, Գերեզմանոց/17-19-րդ դդ./, Գյուղատեղի «Եղուշ» /15-17-րդ դդ./, Գյուղատեղի «Ձիթխած» , գերեզմանոց, խաչքարեր /10-16-րդ դդ./, Գյուղատեղի «Խարաբեք» , քարայր-կացարան /միջնադար./, Հուշարձան ԵԱԶ/1973թ./, Ջրաղաց /19-րդ դ./, Քարայր–կացարան /Քարի դար-միջնադար/, Ամրոց-բնակատեղի /Ք.ա 2-1-ին հազ./, Բնակատեղի, դամբարանադաշտ/Ք.ա 2-1-ին հազ./, Բնակատեղի /Ք.ա 2-1-ին հազ./, Դամբարանադաշտ /Ք.ա 2-1-ին հազ./, Գյուղատեղի / միջնադար/, Գյուղատեղի «Յայջի» , գերեզմանոց, խաչքարեր /10-18-րդ դդ./, Հուշարձան 2-րդ աշխարհամարտում զոհվածների/1972թ./:
    
     /kotayk.mtad.am/

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3631 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ