Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ԱՆՈՐՈՇ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
05:29, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ԱՆՈՐՈՇ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Օպերայի հոյակերտ ճարտարապետական կոթողի տանիքը ռեստորան սարքելու մասին որոճվող մտադրությունը վատ միտք չի, բայց մենակ՝ բիզնեսի տեսանկյունից: Լիբերալ ամբոխը առանձնապես ձեն - ծպուտ չհանեց, քանի որ բիզնեսը ու կուշտ փորը լիբերալ ամբոխի սիրած զբաղմունքն ու մտահոգություննա, իսկ մարդկանց մնացած ու մեծ մասը կարծես թքեց հերթական շանորդիական մտահղացման վրա, քանի որ հույս չունի, որ նույնիսկ էդ հարցում կարա մի ինչ որ բան անի:

Չէի պատկերացնի, որ խորհրդային անցյալի շնորհիվ ստեղծված նման ճարտարապետական գոհարները կարան ոմանց համար հանդիսանան Հնդկաստանի կապիկների օրինակով սնվելու կացարան: Ով տեղյակ չի, թող իմանա, որ Հնդկաստանում տաճարներ կան, որդեղ ապրում ու սնվում են կապիկները: Բայց էդ կապվածա բացառապես պաշտամունքի հետ, ինչը ընդունվումա ընդեղ:

Իսկ ինչնա՞ մեր մոտ հանդիսանում պաշտամունք: Միգուցե, քյաբա՞բը, որի համար կարելիյա սկսել Հանրապետության հրապարակում համապատասխան պատվանդանի կառուցումը: Կարելիյա մտածել, որ Օպերայի տանիքում ապագա ռեստորանի մենյուն բաղկացած կլնի բացառապես բանանից, ինչը որ կապիկների սիրած սնունդնա: Խորհրդային իշխանության վերացումից հետո հայ մարդկանց մեջ ապրող որոշակի զանգված կարծես թե բռնելա կապիկացման ուղին: Էդ մարդանման կապիկներին հավանաբար քիչա էն, որ ամբողջ Երևանի տարածքով մեկ գոյություն ունի սնման կետերի ու սրճարան - ռեստորանների բավականին հսկայական ցանց, որով Երևանը միգուցե նույնիսկ կարա մրցի ցանկացած եվրոպական քաղաքի հետ: Առավել ևս, էդ սնման ու սպասարկման ցանցը խիստ մեծա հենց Օպերայի շրջակայքում: Շուրջբոլորը օբյեկտներ են ու թվարկելու կարիք չկա:

Մի տեսակ ես սովոր եմ լսել ու տեսնել, որ ամեն մի ճարտարապետական կոթողի, շինության գոյությունը նախատեսված ըլնի՝ բացառապես իրա կոնկրետ ֆունկցիայի համար: Ասենք, ես սովոր եմ, որ Կոնսերվատորիայի պատուհանից հորդի երգի ու երաժշտության ձենը, Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում սովոր եմ տեսնել մարդկանց, ովքեր լսում են դասական երաժշտություն, իսկ Մարզահամերգային Համալիրում տեղի են ունենում սպորտ - մասսայական, երգի միջոցառումները, դպրոցում ուսումնառություն են ստանում դպրոցականները ու ըտենց շարունակ: Բայց ես սովոր չեմ տեսնելու, որ ճարտարապետական նշված կառույցներից հորդի քյաբաբ - խորովածի մուխը՝ միախառնված սեզոնի խաշի սխտորի ծանր հոտի հետ:

Այնուամենայնիվ, մարդիկ պետքա տարբերվեն կապիկներից: Ես հլը որ հավատում եմ, որ էդ մարդանմանները իրանց էվոլյուցիայից չեն հրաժարվի ու Հնդկաստանի կապիկների հետ մրցության մեջ չեն մտնի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք.Էնշոփինգ
    
    
     11.06.2017
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2653 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ