Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե որ ասում եք զուգահեռ չափում

07:23, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Թե որ ասում եք զուգահեռ չափում
     Թե որ ասում եք զուգահեռ չափում,
     Մեկը կտրում եմ, երկուսն եմ չափում,
     Ես էլ ասում եմ` Փղոսկրե ափում
     Ձեր նմանակն է վախվորած տափում:
     Անարժան ինչ կա գետինքն է պահում`
     Տուրուբերանից մինչ Վասպուրական,
     Սիրուն մի կին է մերկանդամ պարում
     Ամուլ կրքերում պուրիտանական:
     Մի խստակենցաղ ճգնավոր թվեք,
     Որին կաթոլիկ երկրորդն է մերժում,
     Նրա մարմինը էլի քթվեք,
     Բայց ճմռած տեղը իզուր եք մերսում:
     Մորթաղի կոթն էլ փայտից եք տաշում.
     Ծեծված տղերքը հո չեն մանրանում,
     Փայտ է, կջարդվի… ասենք չի մաշում,
     Եվ… Պատմությունն է այսպես համրանում:
     *** պատմությունը, որ մեկը գրում,
     Այլքը հավակնոտ գալիս են, գնում,
     Բերանացի են և վայրաբանում,
     Խալխի մեռել չի` ուսած են տանում:
    
     Մորթաղ-սանդ, հավանգ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5151 | 0 | 0
Facebook