Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԵՐԲ ՏԱՆԸ ՉԻ ՄՌԱՆԸ՝ ՄՈՒԿՆ Է ԽԱՂՈՒՄ ԴՌԱՆԸ

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
19:27, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
ԵՐԲ ՏԱՆԸ ՉԻ ՄՌԱՆԸ՝ ՄՈՒԿՆ Է ԽԱՂՈՒՄ ԴՌԱՆԸ
    

ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՀԱՌԱՉԱՆՔ» ՊՈԵՄԸ ԱՍԵՍ ՀԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ․
     «Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
     Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես.
     Քաշում են տանից, քաշում են դըռնից,
     Ու չես իմանում ո՞ր կողմը թըռչես։»
     Ես էլ չգիտեմ իրականում ո՞ր կողմը թռչեմ․ այնքան հույժ կարևոր խնդիրներ կան մեր երկրում ազգային անվտանգությանը սպառնացող, որ չգիտեմ, ո՞ր մեկը բարձրաձայնեմ, ո՞րը թողնեմ․ չգիտեմ, ի՞նչ գործի են ազգային անվտանգության աշխատակիցները, որոնք դառնալով նախագահի կամակատարները, միայն վարժվել են մեր հերոս տղաների գլխին կեղծ գործեր սարքելով, փակի տակ պահելով, երբ իրական վտանգը դրսից է գալիս, , ,
     Ի՞նչ անկախության, կամ ազգային անվտանգության մասին խոսք կարող է լինել, երբ մեր երկիրը կառավարվում է դրսից․ պատերազմի դաշտում տարած մեր հաղթանակները մեր թշնամուն զինող Պուտինի ակտիվ միջնորդությամբ Սերժ Սարգսյանը՝ ոչ բարով մեր նախագահը, ի լուր համայն հայության բարձրաձայնում է, որ պետք է ազատագրված տարածքները հետ վերադարձնել և համատարած լռություն է, իսկ երեկ էլ «ԿԵՆՏՐՈՆ TV» -ի լուրերով ցուցադրվեց, որ ԱՄՆ-ի դեսպանատան գլխավորությամբ, դեսպան Ռիչարդ Միլսը ողջունում է «Խաղաղության կորպուսի» նոր խմբի երդման արարողությունը նաև համընկել էր Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 25-րդ տարեդարձին: Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել 1992թ.-ին, և այսօր ծրագիրը տոնեց այս «կարևոր» իրադարձությունը, ինչպես նաև ողջունեց 1, 000-րդ կամավորին ․ (ահա մամուլի հրապարակումից․ ուշադիր կարդացեք․ անգամ հերթը մեր աճող սերունդին է հասնելու)
     https://am.usembassy.gov/hy/peace-corps-volunteers-2/
    
«Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը: Կամավորները բարեհաջող ավարտել են 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը: »
     «Խաղաղության կորպուս» ծիծաղելի է հնչում, երբ նրանց առաքելությունը բնավ էլ խաղաղությունը չէ․ գալիս են անգլերեն ուսուցանելու՞, կամ հայերեն լեզու՞ սովորելու, այս ի՞նչ աբսուրդ է մեզ հիմարացնող, այս ի՞նչ բարձրագոչ կարգախոսներ են հնչեցնում․ էլ Խաղաղության կորպուս, էլ դեմոկրատիա, էլ ժողովրդավարություն, երբ իրականում այս դիմակի տակ թաքնված, այդ կարգախոսները մտրակի դեր են կատարում մեզ նման աղքատ ու փոքր ազգերին իրեց կամքին հնազանդեցնելու, կառավարելի դարձնելու և իրենց սև գործերն իրականացնելու համար․․․
     Այս «Խաղաղության կորպուս» կոչվածը փաստորեն նման զիգզագ ճանապարներով․ դեսպանատան մակարդակով է ներխուժում Հայաստանյան իրականություն, պառակտում մեր դարավոր հավատքը, քանի որ տեր չունի մեր հավատքը, և փորձում մեր երկրում տարածել ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ, , , ես այդ մասին բարձրաձայնել եմ դեռ 2 տարի առաջ, բայց նոր եմ տեղեկանում, որ նրանք մեր երկրում բույն են դրել դեռևս 1992-ից․․ 2014-ին Հայաստանում էի․ իմ Ֆեյսբուքյան ընկերներից մեկի համար դեղ էի տարել, որը նրա կյանքը փրկելու համար էր և փրկվեց, , , Ես քրոջս տանն էի, Գյումրիում․․․ինձ շատ զարմացրեց, որ նա եկավ դեղը տանելու երկու ամերիկացի ամուսինների հետ, , , մի փոքր հարց ու փորձ և նրանք սկսեցին ինձ հետ շփվել շատ թույլ հայերենով․ պարզվեց, որ նրանք ՄԱՍՈՆՆԵՐ են ու իմ ֆեյսբուքյան ընկերը և նրա տղան մասոն են և նրանց հետ հայերեն են պարապում և դրա դիմաց վարձատրվում․ ու զուտ քաղաքավարությունից ելնելով և որպեսզի իմ ֆեյսբուքյան ընկերը վատ չզգա, ես լռեցի, Ամերիկացի զույգերը կարծեցին, որ ինձ հնարավոր կլինի հավատափոխ անել․ վերջում նվիրեցին իրենց մոտ եղած գիրքը ՝ ՄԱՍՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որը թարգմանված էր հայերենով, նկարազարդ էր․․․ Մի քանի օր անց ես Արտաշատում էի․ և ո՜վ զարմանք․ այստեղ էլ ինձ տեսնելու էր եկել մանկավարժ բարեկամուհիս դարձյալ ամերիկացի մասոնի հետ․ արդեն այս ամերիկացի մասոնը բավական տիրապետում էր հայերենին․․․տեղեկացա, որ այս տղան ապրում և սնվում է մանկավարժ բարեկամուհուս տանը, և օրվա որոշակի ժամերի գնում է գյուղերում քարոզչության․․․
     տեղեկացա նաև, որ նախքին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գիտությամբ շատ մանկավարժների են կցված քարոզիչները քարոզիչները և իրագործում են իրենց «միսիան», ,
     Շա՜տ ցավալի է, որ բարձիթողի վիճակում է աճող սերնդի դաստիարակության հույժ կարևոր խնդիրը․․․մեր մանկավարժները տարիներ շարունակ իրենց մասնակցությունն են բերում ընտրակեղծիքներին, և հիմա էլ ուշացումով տեղեկացա, որ օգնում են մեր դարավոր հավատքը պառակտելուն և դռներ բացում, մեր երկրում ստի ու կեղծիքի արմատավորմանը, որ Մասոնությունը մուտք գործի մեր երկիր․ Հիմա Աշոտյանի գործը շարունակում է Դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը․ դե անտեր երկիր է․ ով ինչ ուզի կանի, կտանի հանուն փողի և ակամա հիշեցի 2007-ին, երբ կրկին Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարար էր, նա ամերիկյան «ՀԻԼ» կազմակերպության հետ կնքել էր 81 միլիոն դոլարի գործարք․ որի դիմաց պետք է թվայնացվեր Մատենադարանի մեր անգին գանձերը․այդ գործարքին դեմ դուրս եկավ «Առավոտ» թերթը, Դավիթ Հովհաննեսը, Գարեգին Չուքասզյանը, Ես․․․Երևի մեզ չհաջողվեր կանխել այդ ազգադավ գործարքը, եթե սփյուռքահայ մի մեծահարուստ, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մատենադարանին նվիրեց այս թվայնացնող թանկարժեք սարքը և կանխվեց մեր սուրբ մասունքների թալանը, , ,
     Այստեղ են ասել․
     Երբ տանը չի մռանը, մուկն է խաղում դռանը․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2720 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ