Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խայտառակ իրավիճակ երևանյան ծերանոցում (թիվ 1 տուն-ինտերնատում) - Բաց նամակ ՀՀ վարչապետին

14:45, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
Խայտառակ իրավիճակ երևանյան ծերանոցում (թիվ 1 տուն-ինտերնատում) - Բաց նամակ ՀՀ վարչապետին
    
    

Հարգելի պարոն վարչապետ

Ձեզ գրում ենք թիվ 1 տուն-ինտերնատում տիրող խայտառակ իրավիճակի հետ կապված: Բանն այն է, որ այնտեղ վերջերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեր ստանձնած Վահան Զուրաբյանը դրսևորում է մի գործելաոճ, որն առավել հարիր է սեփական էժանագին սրճարան ունեցողին, քան պետական ծառայողին: Վերջինս իր համախոհ-օգնականներ` տեղակալ Վարդանի և հերթափոխի պետ Մեխակ Բաբայանի հետ, բառիս բուն իմաստով տեռորի են ենթարկում ինչպես ծերերին, այնպես էլ անձնակազմի այն հատվածին, որոնք դուրս են իրենց ծանոթների շրջանակից:

Ամեն հարմար առիթով «Ես թքած ունեմ կառավարության վրա, ում ուզում եք բողոքեք» գոռացող Զուրաբյանը պարբերաբար տարբեր կամայականություններ է անում: Այս շրջանում` աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, նա ստիպում է համապատասխան աշխատակիցներին առողջ ծերերին ձևակերպել հոգեկան հիվանդ՝ նրանց ծերանոցից հոգեբուժարան տեղափոխելու նպատակով: Այս եղանակով նա տեղեր է ազատում նոր ծերերի ընդունելու համար (պարզից էլ պարզ է թե ինչու է այդչափ անձնապես շահագրգռված):

Տուն-ինտերնատում սննդի որակը ծայրահեղ վատն է, ծերերի հետ ագրեսիվությունն արդեն մոտ է ֆիզիկական բռնություն կիրառելու շեմին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն ծերանոցում առկա են շուրջ 50 խնամյալներ, որոնց փոխարեն թոշակները ստանում և տնօրինության հետ կիսվում է մի բժշկուհի, որի մասին ծերերն ասում են. «տնօրենի Ոսկե ձկնիկն է»:

Այս և այլ բազմաթիվ արատավոր երևույթների մասին ծերերն իրենք են արդեն պատրաստ բարձրաձայնել, որովհետև՝ ինչպես ասում են «դանակը հասել է ոսկորներին» (հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել նաև որոշ ձայնագրություններ կամ դրանք ներկայացնել ԶԼՄ-ներին՝ մամուլի ասուլիսի ժամանակ):

Հենց այսօր տնօրենի ԺՊ-ի հրահանգով աշխատակիցներից որոշներին միտումնավոր թույլ չեն տվել անգամ տաբելները ստորագրել (հարկ եղած դեպքում սա կարող են հաստատել աշխատակիցները): Ծերանոցում տիրում է ծայրահեղ լարված և բացասական մթնլորոտ, որը պատրաստ են անձամբ հաստատել մի շարք աշխատակիցներ: Անգամ հայտնի են հերթափոխի պետ Մեխակ Բաբայանի թևավոր դարձած գոռոցները. «Շատ անեք կդնեմ կկատոկեմ ծերերին»:

Հուսով ենք, որ առաջիկայում թիվ 1 տուն-ինտերնատում կայանալիք տնօրենի ընտրությունները կանցնեն իրոք արդար և ծերերը կհայտնվեն հոգատար և անկաշառ ղեկավարության հովանու ներքո: Ակնկալում ենք Ձեր արձագանքն այս կարևոր խնդրի վերաբերյալ, ինչի համար կանխավ շնորհակալ ենք:


    

Հարգանքներով՝ ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11243 | 0 | 0
Facebook