Ճիշտն ասած մեկ է` որտեղ կուսանես,
Անշունչ եթերի շաղվածը լույսն էր,
Թե հաշվի չառնենք, որ իմ մուսան ես,
Եվան եդեմի բացառիկ կույսն էր:
Ինչ եղավ հետո, ամենքս գիտենք,
Հիշողությամբ ենք անգիրն այս սերտել,
Ֆիլմ չէր, որ, ասենք, միասին դիտենք,
Անջատ-անջատ ենք մեր բախտը թերթել: