Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս պատմությունը չափազանց հին է

21:28, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Այս պատմությունը չափազանց հին է
     Այս պատմությունը չափազանց հին է,
     Գայթակղության անունը կին է,
     Երազանքներիս ափին ծվարել,
     Կամ ինձ սիրել է և կամ շվարել:
     Նա էլ ինձ նման սիրել է բառեր
     Եվ կորնթարդն է բառերով շարել,
     Ամեն երեկո վառ մանյակ վառել,
     Պեծին տալով է արձակել ցոլքեր:
     Մանկական խաղ է ամենն այս թվում,
     Երբ որ աչքերս են հոգնատանջ փակվում,
     Ընդհանուր կարգից որ մեկն էլ շեղվում`
     Քեզ սիրելով է խորքում թաքնվում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4397 | 0 | 0
Facebook