Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պոկվեցի, ցած ընկա

21:26, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Պոկվեցի, ցած ընկա
     Եվ ստորասույզ ինձանից բացի
     Ցեխաջրի մեջ քանի՞ շերեփուկ
     Գեջ-գեջ խոկում են, թե այս դրացին
     Ջրին պահ տվեց ինչ չափով թեփուկ:
     Եվ ինձ են փորձում կարգել աղապետ
     Պակաս-պռատի վերջինեկ տարում,
     Ականջդ կանչի մանր ու քիչ Հաբեթ,
     Քեզնից ո՞ր մեծն էր որոգայթ լարում:
     Ես մինչև Հայկն եմ հաշիվը պահում,
     Նրա շափրակում քանի ջան հայ կար,
     Ոչ մեկ էլ նրան չի երկրպագում,
     Ցեխաջրի մեջ ընկած են անկար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3361 | 0 | 0
Facebook