Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Վերջին զանգի հանդիսությունները Նոր Նորքի կրթօջախներում

12:57, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Վերջին զանգի հանդիսությունները Նոր Նորքի կրթօջախներում
     Նոր Նորք վարչական շրջանում այս տարի ևս վերջին զանգի ավետաբեր ղողանջներն ազդարարվել են տոնական գեղեցիկ հանդիսություններով և հրաժեշտի ուշագրավ ցերեկույթներով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Վերջին զանգի տոնակատարությանն այս տարի մասնակցել է հ.187 միջնակարգ դպրոցում: Շրջանավարտները գեղեցիկ միջոցառմամբ հրաժեշտ են տվել հարազատ դարձած կրթօջախին, որի սերմանած պատգամներով ու դասերով վստահորեն կնվաճեն կյանքի և գիտության բարձունքները: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից շրջանի բոլոր դպրոցներին շնորհավորական մաղթանքներ են ուղղել և նվերներ հանձնել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները: Հուզմունքի և ուրախության անթաքույց զգացումներով, ժպիտների և հույզերի հրավառությամբ շրջանավարտները շնորհակալական խոսքեր են ուղղել հարազատ դարձած կրթության օրրանին, որտեղ կերտվել են, հասունացել, ձևավորվել որպես մեր երկրին արժանի քաղաքացիներ: Բարի երթ և հաջողության լուսավոր հորիզոններ ենք մաղթում բոլոր շրջանավարտներին:
     Նկարները՝ այստեղ
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
299 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ