Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մուղնիում նշեցին Ապրիլյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Հարությունյանի 20 ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:30, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Մուղնիում նշեցին Ապրիլյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Հարությունյանի 20 ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
     Մուղնիի Մեսրոպ արքեպիսկոպասի անվան հիմնական դպրոցում տոն էր: Համայնքի բնակիչներն ու դպրոցականները հավաքվել էին արիության հերթական դասն անցկացնելու, որն այս անգամ նվիրված էր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Ռազմիկի Հարությունյանի ծննդյան 20-րդ տարեդարձին: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում հերոսածին մայրերն էին և Արցախյան ազատամարտի վետերանները: Դպրոցականների միջոցառումից հետո «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվեց Հայկ նահապետի արձանիկով, ինչպես նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանով:
    
     Ամբողջական նյութի, ֆոտոշարքի և տեսանյութի համար, անցեք նշված հղումով՝ shamshyan.com
Աղբյուրը` shamshyan.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4072 | 0 | 0
Facebook