Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԺԱՄԱՆԱԿԸ

02:02, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
ԺԱՄԱՆԱԿԸ

Ժամանակը...
     Ժամանակը երբեք չի ներում, այն չի խնայում, չի մոռանում: Այն մեզ երբեք չի հարցնում և չի սպասում: Ժամանակը իրենն է թելադրում, խաղում է մեզ հետ իր կաննոններով: Այն ծիծաղում է մեզ վրա, երբ սկսում ես հակառակվել կամ պայքարել: Իսկ ես՝ միամիտս, միշտ կարծում էի, թե ժամանակը մեր ձեռքերում է:

Ախ այդ ժամանակը...

Երբ ստիպված ես լինում ընտրություն անել, ժամանակը կշեռքի երկու նժարների վրա դնում է քո ճիշտ ու սխալը և թողնում է, որ դու ինքդ ընտրություն անես: Բայց իրականում դու երբեք էլ չես ընտրում, ժամանակն ինքն է ընտրում քո փոխարեն: Ժամանակն ինքն է որոշում և տնօրինում քո ժամանակը քո իսկ փոխարեն: Իմ փոխարեն էլ ժամանակը որոշեց: Ժամանակն ինձ էլ չներեց: Նա կշեռքի նժարների վրա խառնեց իմ ճիշտն ու սխալը: Ժամանակն ինձ վրա էլ ծիծաղեց:

Ժամանակը... այդ ստոր ժամանակը: Ինչպես վերադարձնեմ այդ ժամանակը...

Իսկ գուցե մի օր նորից հանդիպենք ես և ժամանակը: Գուցե մի օր վերադարձնեմ այդ ժամանակը և ճիշտն ու սխալը նորից դնեմ կշեռքի երկու նժարների վրա: Գուցե մի օր վերադարձնեմ կոցրած ժամանակը: Ազատվեմ ժամանակի գերությունից, վերադառնամ և ավազի վրա նորից կերտեմ այն նույն տնակը, որ ժամանակը փոշիացրեց: Այն տնակը, որտեղ գունավոր ներկերով նկարել էի երազանքներ: Այն տնակը, որտեղ մի ամբողջ կյանք էի նկարել:

Գուցե այդ ժամանակ դու էլ վերադառնաս, գուցե նորից գտնեմ քեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3356 | 0 | 0
Facebook