Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղեցկության երկրպագում կամ արևմտահայ գրականության Տերյանը:

13:32, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Գեղեցկության երկրպագում կամ արևմտահայ գրականության Տերյանը:

Գրական ժամ էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10–րդ դասարանում: Թեքեյանական հանճարեղ ցոլացումների, բանաստեղծական արվեստի և աշակերտների հոգեթով ասմունքով շաղախված .ՙ «…Աչքերս լեցուն են ասուպներով …, … հովվերգական խաղաղություն կա Թեքեյանի սիրո քնարում, և դա լուռ հնազանդի խաղաղություն չէ, այլ սիրո բողոք սերը չըմբռնողների դեմ…, ապա ՝ …Թեքեյան կարդալիս ինձ միշտ թվացել է, թե մտել եմ Գեղարդա վիմափոր վանքը, որի գեղեցկությունը ներքին է, խորհուրդը՝ խորին» , որոնք բացահայտումներն էին ողջամիտ մտավորականի կյանքի, ստեղծագործության չպեղված ծալքերի; Կատարվել էր խոր և համակողմանի ուսումնասիրություն արևմտահայ պոեզիայում Թոքեյանի դերի, Սփյուռքում հայապահպանության նրա սխրանքի, Փարիզում ապրած տարիների մասին: Աշակերտների խոսքը գրագետ էր, տպավորիչ . ներկաները լսում էին «երազ - աղջկա» քայլերի մետաքսե շրշյունը և տեսնում անհունորեն գեղեցիկ զարդ պատկերները: Եվ ապա հնչեց շողի ու լույսի շատրվաններով ողողված «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Շատոյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4165 | 0 | 0
Facebook