Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանուն լույսի...

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
14:50, շաբաթ, 11 օգոստոսի, 2012 թ.
Հանուն լույսի...
    

    
    
    
     Նյութը՝ Արմեն Մխեյանի
    
    
     Ամեն րոպե երկիրն իր պտույտն է կատարում ու շարժում իր հետ ժամանակը, որ մեր համակարգում չափվում է վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով, տարիներով, դարերով, իսկ մենք հենց այդ ժամանակի մեջ ենք, այդ Երկրի մի մասնիկը, Տիեզերքի ու մարդկության դեռ միակ բնօրրանում, որ կապույտ մոլորակ են անվանում: Ովքե՞ր ենք մենք` մարդիկս, որո՞նք են մեր առավելություններն ու թերությունները, ինչո՞ւ հենց մեզ է վիճակված լինել գիտակիցն ու բանական էակը այս ողջ հավերժական Տիեզերքի մի անկյունում: Ովքե՞ր ենք մենք, աստվածային մասնիկը կրողնե՞ր, թե՞ աստվածայինը կորցրած դեգերողներ ու անսահմանության մեջ մոլորված, կորսված արարածներ` արարված ու մոռացված... Միայն ակնհայտ է այն, որ մենք այդ ժամանակի ու մի համակարգի մասնիկն ենք, յուրաքանչյուրս սեփական ներաշխարհով, յուրօրինակությամբ: Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ մեր սեփական աշխարհն ունենալով:
Խավար է շուրջը... Լույսի ոչ մի մասնիկ, չկա: Լռություն ու համատարած մթություն, բայց այդ անաստղ և անլուսին գիշերում բազում հոգիներ կան, որ կորցրել են լույսը: Շատերը փնտրում են լույսը նորեն վերագտնելու հույսով, ոմանք չեն էլ փնտրում՝ անգամ չգիտենալով ինչ է Լույսը:
Համատարած մթության մեջ մի շող առկայծեց ու այն այնքա՜ն տարբերվում էր շուրջը տիրող խավարից: Այն առանձնահատուկ էր և արտասովոր: Խավարը կամաց-կամաց տեղին էր տալիս: Սկզբում ամեն ինչ աղոտ էր, բայց կարճ ժամանակ անց լույսը սփռեց իր շողերը: Այն մերթ ուժգին էր առկայծում, մերթ ասես ուժ հավաքում նորից շողալու համար, բայց ավելի ուժգին, քան մինչ այդ: Հեռվից լույսի մի կետ էր երևում, բայց լույսի աղբյուրը մի գեղեցիկ թիթեռ էր: Նրա հանդարտ թռիչքը մթության մեջ ու հատկապես նուրբ թևիկներից ճառագող լույսը շուրջբոլորը ոսկե ցոլքերով էր պատում: Փոքրիկ թիթեռը մի երկվայրկյան պտտվեց, հավանաբար տեղ էր փնտրում մի փոքր հանգստանալու համար: Թրթռուն ցոլքերի միջից նկատեց չորացած ճյուղ ու երբ մոտեցավ, ճյուղն անմիջապես կանաչեց: Թիթեռը զգաց՝ որքան կարոտ էր ծառը լույսի: Նա ավելի ուժգին թափահարեց թևիկներն ու ամբողջ ծառը պատվեց կանաչ լույսով: Կանաչ պատված ծառն անմիջապես ծաղկեց ու մյուս ծառերը ևս սկսեցին կանաչով պատվել: Հնակարծ հազարավոր լույսեր վառվեցին երկնքում: Նրանք ասես աստղիկներ լինեին, որ պոկվել էին Արևից ու սլանում էին գիշերային երկնքում՝ լույսն առանց Արև տարածելու համար: Նրանք նույնպես թիթեռնիկներ էին, որ թևածում էին ու իրենց լույսը տարածում: Ամեն ծառ ու թուպ կանաչում էր, լույսի մասնիկ ստանում ու սեփական լույսով բոցավառվում: Միայն մի փոքր լույս էր պետք, կայծ իրենց սեփական հուրը արթնացնելու համար, իսկ թիթեռները օգնում էին նրանց... Փոքրիկ անտառը սկսեց այնպես հուրհրատել, ասես այնտեղ մի ողջ Արև էին թաքցրել: Գիշերը այլևս այնտեղ չէր, այն հեռացել էր անտառից, որտեղ հիմա լույսն ու կանաչն էր թագավորում:
Քիչ անց բյուր թիթեռները միասին դուրս եկան լուսավոր անտառակից ուլույսի կետիկների պես սլացան հեռուներ՝ինչպես աստղեր առկայծելով երկնքում: Նրանք այնքան շատ էին, որ լույսի ամպ էին թվում: Նրանց նոր պայքար էր սպասվում մթության հետ, նրանք նորանոր լույսեր պետք է վառեին, հուր տային ու նոր արևներ ստեղծեին...

    

    
    
    

    
Դու լուսավոր ես այնքա՜ն…
     Դու կրողն ես լույսի և խավարում իմ` լույսի ճրագը լուսավոր:
     Եվ թեկուզ շատ փոքր, բայց լուսավոր կետը խավարիս,
     Այն խավարի, որում ես եմ,
     Այն խավարի, որին դու լույս ես տալիս
     Եվ լույս ճառագում Արևի պես բոլորի համար:
     Լուսավորի՛ր, լցրու՛ խավարը լույսով ու ջերմությամբ, լուսավորի՛ր ուրիշներին,
     Չէ՞որ քո շուրջը կանգնած մարդիկ տեսնում են այդ լույսը,
     Լցրու խավարը քո լույսով…
     Եվ այն կլցվի անթիվ լույսերով ևս…
     Կլուսավորվի…
    
    

    
Դու լույսի կրողն ես, ով մարդ արարած: Յուրաքանչյուրս այս կյանք ենք գալիս են մերառաքելությունն իրականացնելու համար: Նրանք ովքեր գտնում են իրենց առաքելությանիրականացման ուղին, գտնում են հենց այն լույսը, որ առաջ է մղում: Սակայն այդ ուղին բարդ է ու հաճախ ստիպում է հեռանալ, փնտրել, տարակուսել, հիասթափվել, ընկնել ու նորից կանգնել, առաջ գնալ, ավելի լուսավորվել ու լուսավորել: Կգա մի պահ, որ ողջ աշխարհն անգամ քիչ կլինի մենությունդ ցրելու համար: Հոգով այնքան միայնակ կլինես, կընկնես, անթև ու վիրավոր թռչուն քեզ կզգաս, բայց ամենը կհաղթահարես, այն գիտակցումով, որ առջևում այն գերնպատակն է, առաքելությունը, որը պետք է ի կատար ածես: Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ ետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում: Կանգ չառնես և ոչ մի վայրկյան. լույսը երբեք չի կանգնում, քանզի դու Լույսի կրողն ես: Ամենահուսահատ վիճակում անգամ եթե լինես, միևնույն է ներքին լույսդ քեզ նորից հույս կտա: Հոգ չէ, որ շատերը քեզ չեն հասկանա, խելագար կանվանեն, կդատեն, կպարսավեն: Նրանք լույսը տեսնել չեն կամենա, գուցե հիմա միայն, բայց հետո կզգան այն լույսը, որը Դու կտաս նրանց...
Փորձությունները հատուկ են այն ուղուն, որով պետք է ընթանաս, բայց ամեն փորձություն հաղթահարելուց հետո պետք է պատրաստվես դիմագրավելու նորին: Չանտեսես փորձություններն այդ, այլապես կկորցնես դրանց հաղթահարելու հույսը, իսկ այդ դեպքում կլինես լույսից պոկված մի ստվեր միայն: Երբ հաղթահարես հիմնական փորձությունները, կտեսնես այն հավերժական լույսի աղբյուրը, որին իրականում հենց ձգտել ես, որ բարին է, որ սահմանն է մթի գծում ու անվերջությանը ձգտում: Այն բոլոր նրանց հոգու մասնիկն է իր մեջ ամփոփում, ովքեր թեկուզ մեկ վայրկյան այս կյանքում լույսի մեկ շողով լուսավորվում են, հոգով Լույսին ձուլվել և նրա հետ անսահմանին հասնել երազում:
Այս փոքրիկ մոլորակում և ողջ Տիեզերքում ամեն ինչ կատարյալ կարելի համարել միայն այն պատճառով, որ ցանկացած մասնիկ կազմված է ատոմներից, բայց յուրահատուկ է որպես ամբողջություն՝ բացառիկ ու անկրկնկնելի: Ինչպես ամեն ոք յուրահատուկ է հենց իրենով, այնպես էլ մեր կյանքի ուղիներն են շատ տարբեր: Ամենքս մեր ճամփան ենք փնտրում, ոմանք շարժվում են ուրիշների բացած արահետներով, իսկ ոմանք էլ հենց իրենք են գծում արահետն իրենց ու մնացածին առաջ տանում:
Յուրաքաչյուրս նման ենք նաև միմյանց, միայն նրանով, որ գիտակից էակներն ենք ու ամենքս իր մեջ ամփոփում է լույսի մի փոքր մասնիկ: Անկախ նրանից թե այդ լույսը որքան մեծ է, կամ գրեթե չի առկայծում, այն կա և միայն մի փոքր կայծ է հարկավոր այդ լույսից կրակ վառելու համար ու այդժամ դու դառնում ես հանուն արդարության, հանույն լույսի պայքարողը:
Գտիր այդ լույսը, ու առաջ գնա՝ հանուն բարու, գեղեցիկի և Լույսի գոյության...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5927 | 0 | 0
Facebook