Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիշերվա Երգը

11:07, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Գիշերվա Երգը
    
    
    

Արժե՜, արժե լինել պոե՜տ,

Լսել ե՜րգը գիշերվա,

Քան ցերեկվա ո՜ղբն անարժեք

Ահավո՜ր ու աներկբա:

----------------------------------

Գիտե՜մ, շուտով կմոտենա՜

Հսկան «Գիշեր» անունով-

Թաթերով իր մո՜ւթ ու խոնա՜վ-

Սև ու կրքոտ աչքերով:


    

Գիշերն իր կո՜ւրծքը կբացի՝

Հանց գեղեցիկ մի փերի՜,

Մարմնով իր ցնորածին

Կփարվի իմ սնարին …


    

Սև՜, կապրոնե՜, ցանցաձև՜

Գուլպաներն իր կհանի,

Սի՜րտ ու հոգի կկոտրի՜

Ոտքերով իր հոլանի:


    

Մորփեոսի շնչով քնա՜ծ

Կի՛րքս նորից կարթնացնի,

Կզովացնի՜, կհովացնի՜-

Սև շուրթերով իր վայրի:


    

Գիշերն իր սև՜ ու խոլ ձայնո՜վ

Մի նոր սիրերգ կերգի,

(Սև սրտերն էլ վերջիվերջո՜-

Սի՜րտ են, ո՛չ թե քար անսիրտ)


    

Պա՛ր կպարեն աստղիկները-

Լուսնի արծա՜թ դափի տակ,

Թուխպ ամպերի ստվերնե՜րը

Կհեռանա՜ն գլխահակ:


    

Աչքիս առաջ սև կակաչնե՜ր-

Կարմի՜ր-կարմի՜ր սրտերով,

…Ու երազնե՜ր ու երազնե՜ր

Քո՛ անունով, քո՛ տեսքով:


    

Եվ հյուսիսում և հարավում,

Արևմուտքի՜ց արևելք,

Իրար ձուլված տիեզերքում

Կպտտվենք ողջ գիշեր:

--------------------------------

Արժե՜, արժե լինել պոե՜տ

Լսել ե՜րգը գիշերվա,

Քան ցերեկվա ո՜ղբն անարժեք

Ահավո՜ր ու աներկբա:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4930 | 0 | 0
Facebook