Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՛չ ե՜ս գիտեմ, Ո՛չ էլ դո՜ւ…

17:13, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ո՛չ ե՜ս գիտեմ, Ո՛չ էլ դո՜ւ…
    
    
    

Մի պահ թվաց Սերն անցնո՜ւմ է,

Վատ հուշի պես

մոռացվո՜ւմ,

Թվաց լույսը մահանո՜ւմ է

Ու փոշու հետ խառնվում:


    

Ի՞նչ տխուր է օրը դարձել՝

Գիշե՜ր, աստղե՜ր ու

Լուսի՜ն,

Կարծես մի մե՜ծ ցավի հասել

Ու…լռո՜ւմ ենք միասին:


    

Թվո՜ւմ է թե վերջացել են

Խոսքերն իրար ասելու,

Ու բառերը շարա՜ն-շարա՜ն

Խցանվե՜լ են

Սիրտ սնուցող երակում:


    

Արի՜ խոսենք մե՛կ այլ լեզվով,

Բայց չլռե՜նք սրտի պես,

Կամ, լա՜ց լինենք ծիծաղելով,

Ո՛չ դո՜ւ տխրես,

Ո՛չ էլ ե՛ս…


    

Քունն ալարկո՜տ ու ծուլորեն

Հաստատո՛ւմ է մոռացում,

Սակա՜յն,


    

Ո՛չ ես խոսել գիտեմ,

Ո՛չ էլ խոսել գիտես դու:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4526 | 0 | 0
Facebook