Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԵՐՋԱԿԵՏ

15:19, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
ՎԵՐՋԱԿԵՏ
    
    
    

Ստացվել է այնպես,

Որ քերականություն է մեր կյանքը դարձել:


    

Կյանքի շաղկապված էջերն իրարից

Տարանջատելու-զտելու համար

Ստիպված դնում ենք

Կե՜տ…գի՜ծ…ստորակե՜տ:


    

Ու այդ գծերո՜վ,

Ստորակետներո՜վ

Փորձում ենք ներկան հատել անցյալից-

Դատարկվո՜ւմ ենք

Ու չե՛նք ունենում ո՛չ մի ասելիք…


    

Ասելիք չունե՜նք, ունենք լսելի՜ք:


    

Ուղղակի թախծո՜ւմ ենք,

Ուղղակի տխրո՜ւմ անհարկի,

Ուղղակի լսո՜ւմ ենք,

Ուղղակի խորհո՜ւմ անհոգի:


    

Ուղղակի արև՜ն է թաքնված լինում,

Ուղղակի ստվե՜րն է լինում մահացած,

Ուղղակի չե՜նք տեսնում է՛ջն այն ակնհայտ,

Որ մի ժամանակ թիկո՜ւնք էր,

Հենա՜կ…


    

Ու շեշտեր դրած

Վանգա-թռչունի

Մահաբեր կտցի՜ն,


    

Ուղղակի սպասո՜ւմ ենք

Մեր վերջակետին…


    
    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4621 | 0 | 0
Facebook