Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրաժեշտ տարրական դպրոցին

16:49, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Հրաժեշտ տարրական դպրոցին

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում ավանդույթի ուժ է ստացել համադպրոցական և դասարանական միջոցա
     ռումները: Այսօր հերթական միջոցառումն էր 4 -րդ դասա
     րանում; Աշակերտները «Հրաժեշտ էին տալիս տարրական դպրոցին»: Դասվար Սուսաննա Խաչատրյանին հաջողվել էր ստեղծել գեղագիտական ակնահաճո միջավայր, կառուցել նպատակային պլանավորված միջոցառում՝ բեմադրությամբ, ստեղծագործական մոտեցումներով, երաժշտությամբ, հագուստների համապատասխանությամբ:
     Ռ. Թոփչյանի «Հափշտակած ժամանակը» հեքիաթի հերոսներ էին դարձել Միլենան, Հայկը, Արգիշտին, Աղասին, Կարենը, Պայքարը, Սվետան, Նորայրը և ուրիշներ: Աշակերտներն արտահայտվում էին ազատ և անկաշկանդ, նրանցից յուրաքանչյուը իր դերը կատարում էր սիրով և ջանասիրությամբ: Երաժշտության հնչյունների ներքո աշակերտները ասմունքում էին բանաստեղծություններ ՝ նվիրված հայրենիքին, դպրոցին, ուսուցիչներին, որոնք ընդմիջվում էին համապատասխան երգերով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6317 | 1 | 0
Facebook