Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում հ.101 մանկապարտեզում

16:41, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում հ.101 մանկապարտեզում
     Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայրենիքին, ազգին անձնուրաց նվիրվածության ու հաղթանակների խորհրդանիշ է ասես դարձել: Իսկ հաղթանակները պետք է ոչ միայն ըստ արժանվույն գնահատել, այլև` տոնել:
     Նոր Նորք վարչական շրջանում մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումներից հերթականը հ.101 մանկապարտեզում էր: Կրթօջախի պատերի ներսում հայոց հերոսական ոգին մարմին էր առել երեխաների գեղեցիկ կատարումներում` հաստատելով, որ մեր ազգը զորեղ է ու անկոտրում:
     Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ՀՀ կրթության պետական տեսչության վերլուծության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Աղաբեկյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այլ հյուրեր:
     Հ.101 մանկապարտեզի փոքրիկները, երգի, պարի, ասմունքի և ուշագրավ բեմախաղի միջոցով արժևորել են հայոց հաղթանակների ամսվա` մայիսյան տոների խորհուրդը, աշխարհին մաղթել խաղաղություն և անհոգ մանկություն` բոլոր երեխաներին: Միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվել են նաև հյուրերն ու ներկաները` արժևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը` սերունդներին հայ մարդ դաստիարակելու, ազգային արժեքներով կրթելու առումով:
     Նկարները` այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
281 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ