2016-ի նոյեմբերի 12-ին, պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանի ընտանիքում կրկնակի տոն էր: Նույն օրը մկրտվեցին նրա երեք երեխաները՝ փոքրիկ որդին և երկու աղջիկները, արարողությունն էլ նշելու էին ընտանիքի նոր ստացած բնակարանում:
Նույն օրը, ընտանիքի անդամները նշում էին նաև իրենց հոր՝ Հրաչի ծննդյան 34-րդ տարելիցը, սակայն կարոտն ու թախիծը սրտներում, քանզի Հրաչն էլ նրանց կողքին չէ՝ ապրիլի 8-ի պատերազմական գործողությունների ընթացքում մահացու վիրավորվեց, հերոսացավ և զոհվեց:
Ամբողջական նյութի և ֆոտոշարքի համար՝ անցեք հետևյալ հղղումով shamshyan.com