Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները հանդիպեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների հետ

01:06, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները հանդիպեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների հետ
     Մայիսի 12-ին Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ապագա պատմագետները հանդիպելով 8-րդ և 6-րդ դասարանի երեխաների հետ` նրանց ներկայացրին հայ ժողովրդի հերոսական էջերն ու ազատագրական պայքարի դրվագները: Խոսվեց հատկապես 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերի և Վանի հերոսամարտի մասին: Ասոցիացիայի անդամները կարևորեցին նաև նորօրյա հաղթանակները` անդրադառնալով Շուշիի ազատագրմանը: Խոսվեց նաև հերոսականության մասին:
     Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամների և աշակերտների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3749 | 0 | 0
Facebook