Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դասախոսություն` նվիրված Վանի հերոսամարտին

00:31, երկուշաբթի, 08 մայիսի, 2017 թ.
Դասախոսություն` նվիրված Վանի հերոսամարտին
     Մայիսի 6-ին, Նարեկացի արվեստի միությունում դասախոսությամբ հանդես եկան պատմաբան, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի նախագահ Լիլիթ Մկրտչյանը: Թեման` Վանի հերոսական ինքնապաշտպանությունն էր: Պատմաբանները խոսեցին Հայոց ցեղասպանության պատճառների, դրա իրականացման մասին, այնուհետև անդրադարձան ինքնապաշտպանական մարտերին` հատկապես կարևորելով Վանի հերոսական դիմադրությունը:
     Արթուր Եղիազարյանի կարծիքով, ցեղասպանությունից խուսափելու համար չափազանց կարևոր է պետականության և բանակի առկայությունը: Պատմաբանը կարծում է, որ պետք չէ ամաչել սեփական պատմությունից. մենք միշտ չէ, որ հնազանդ կերպով ընդունել ենք մեր ճակատագիրը, այլ հնարավորության դեպքում դիմել ենք ինքնապաշտպանության:
     ԵՊԱ նախագահ Լիլիթ Մկրտչյանը կարևորեց հայոց ցեղասպանության մանրամասն իմացությունը, կարծրատիպերի հաղթահարումը: Պատմաբանի կարծիքով, մեր սխալներից մեկն էլ միամտությունն էր, թուրքի հանդեպ կույր հավատը: Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ ցեղասպանությունը մարդկային պատմությունների միջոցով ներկայացնելը ամենաազդեցիկ միջոցներից է: Այդ համատեքստում, պատմաբանը անդրադարձավ Ավրորայի պատմությանը:
     Պատմաբանները խոսեցին նաև զոհի բարդույթը հաղթահարելու, ինքնապաշտպանական մարտերին առավել մեծ նշանակություն տալու անհրաժեշտության մասին:
     Հանդիպումը կազմակերպել էին «Գրադարան» մշակութային նախաձեռնությունն ու Ազգային ընկերվարական ճակատը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4144 | 0 | 0
Facebook