Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"ՀԵՐԵՏԻԿՈՍ" հայերը և "ՈՒՂՂԱՓԱՌ" ռուսները

03:18, շաբաթ, 11 օգոստոսի, 2012 թ.
"ՀԵՐԵՏԻԿՈՍ" հայերը և "ՈՒՂՂԱՓԱՌ" ռուսները

Վերջերս համացանցում տարածվեց մի տեսահոլովակ, որտեղ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականը, պատասխանելով իրենց կայքի օգտատերերից մեկի հարցին, հերթական անգամ մեղադրում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն "Մոնոֆիզիտիզմ"-ի մեջ:

http://www.youtube.com/watch?v=Gnyn1Ys6Gow

Հիշեցնեմ, որ "Միաբնակությունը"-ը ըստ ՌՈՒԵ-ու շատ հոգևորականների "պատկերացման"` Եվտիքեսի հերետիկոսությունն է, ըստ որի` Քրիստոսի մարդկային բնությունը տարրալուծվել է աստվածային բնության մեջ: Սրան հակառակ, Հայոց եկեղեցու դավանած միաբնակությունը Եփեսոսի ժողովում հաստատած Կյուրեղյան բանաձևն է` " Մի է բնութիւն Բանն մարմնացելոյ": Ինքը` Կյուրեղ Ալեքսանդրացի Հայրապետը այսպես է մեկնում իր խոսքը. "Միության մեջ է միացածն, այլևս չի' կարող տարանջատվել, արդ` Մի' է Որդին, և բնությունը Նրա մի' է, քանզի Բանն մարմին եղեւ":

Սարսափելին սկսվում է այնտեղ, երբ ռուս հոգևորականը նկարագրում է հայերին ճշմարիտ ուղուն վերադարցնելու ՌՈՒԵ-ում ընդունված կարգը:

Բացի այս հոլովակից կան նաև շատ ուրիշներ: Դրանցից մեկում, մասնավորապես, մեկ ուրիշ ռուս հոգևորական դատապարտում է հեռւստադիտողներից մեկին, որի հարցը հետևյալն էր. "Ոչի՞նչ որ այն ծնողների երեխան, որոնք կնքվել են ՌՈՒԵ-ում, կնքվել է ՀԱԵ-ում": Իհարկե, սա դատապարտելուց հետո Տեր Հայրը մեղադրանքների մեծ շարան է ուղղում մեզ` հայերիս հասցեին, նվաստացնելով ինչպես հերձվածողների:

http://www.youtube.com/watch?v=N1F_vESy7bY

Փառք Աստծո, որ 1 տարի առաջ համացանցում տեղ գտած այս տեսագրությանը հետևեց պաշտոնական պատասխան ՀԱԵ-ու կողմից, որում կար նաև հղում մի ռուսական միսսիոներական կայքի, ուր տեղադրված է եղել նույն "հայերին վերադարձնելու" կարգը` "Чин присоеденения армян":

http://www.youtube.com/watch?v=XiiAfXL73fI&feature=related

Ավելացնեմ նաև, որ իր մամլո ասուլիսներից մեկում հայտնի աստվածաբան-փիլիսոփա Անդրեյ Կուրաևը նշում է, իբր գնում են լուրջ բանակցություններ երկու եկեղեցիների միավորման համար:

Կատարյալ ՍՈՒՏ, որը նաև կրելով ակնհայտ քաղաքական աստառ, չունի մեկնաբանության կարիք:

Այս տիպի չակերտավոր "Միսսիոներությունը" ես անձամբ որակում եմ որպես հոգեորսություն, իսկ առաջին տեսահոլովակը սպասում է պաշտոնական պատասխանի Ս. Էջմիածնից:


    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6238 | 0 | 0
Facebook