Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Համոզված եմ, որ շատերն իրենց կյանքի պատմությունն են հիշելու». Քրիստինե Պեպելյան

Top News
Մամուլի խոսնակ`
Top News
00:01, շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
«Համոզված եմ, որ շատերն իրենց կյանքի պատմությունն են հիշելու». Քրիստինե Պեպելյան

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր երգ ու տեսահոլովակ ունի, որն իր հավատարիմ ունկնդրին կներկայացնի մայիսի վերջին: Իսկ մինչ այդ «Կամաց-կամաց» երգի պատմության մասին կայքը զրուցել է երգչուհու հետ ու պարզել մի շարք հետաքրքիր մանրամասներ.

«Լիրիկական, դանդաղ, հուզական երգ է, սիրո պատմություն», - ասում է Քրիստինե Պեպելյանը երգի մասին: Երգի հեղինակներն են Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում: Իսկ թե ինչպես երգչուհին ու երգը գտան իրար, երգչուհին պատմում է. «Երգը պատրաստի վիճակում ինձ առաջարկեց հեղինակը, ում հետ ծանոթ չէի: Լսելուց հետո շատ հավանեցի, շատ գեղեցիկ երգ էր, բայց հրաժարվեցի ու ասացի, որ չեմ ուզում երգել զուտ նրա համար, որ շատ տխուր է: Սակայն երգի հեղինակը 10 օր անց նորից զանգեց ինձ, ասաց, որ այն էմոցիաներն ու հույզերը, որոնք ինքն է դրել երգի մեջ, միայն իմ մատուցմամբ կլինի փոխանցել մարդկանց, ու ստացվեց այնպես, որ ի վերջո որոշեցի կատարել երգը»:

Երգչուհին ասում է, որ սա իր երգն է, քանի որ այն կրկին վերադարձավ իրեն, երբ արդեն թվում էր, թե երգը ուրիշին է գտել: Ինչ վերաբերում է երգի բովանդակությանը, ապա այն սիրո հուզիչ ու թախծոտ պատմություն է. «Այս երգը հեղինակի զգացմունքների մասին է, ու ես պարզապես միջնորդ եմ այս հույզերը հեղինակից լսարանին փոխանցելու ճանապարհին: Ոչինչ չեմ փոխել երգի մեջ, ինձ թույլ չտվեցի ինչ-որ բան փոխել հեղինակի զգացմունքների մեջ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կյքում

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4384 | 0 | 0
Facebook