Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ԲՌՆԱՊԵՏ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:07, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ԲՌՆԱՊԵՏ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,
    
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ԲՌՆԱՊԵՏ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,
    
    
     ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ԲՌՆԱՊԵՏ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,
     Ողբում եմ երկրիս վաղվա օրը, որ կրկին 5 տարի ստիպված ենք գող, ավազակ, ազգադավ նախագահի պատանդը լինենք ևկրկին խելքին ինչ փչի անի, միայն թե աթոռը չկորցնի, , , մեր երկիրը որբ երեխու կարգավիճակում է հայտնվել․ ով ուզի կարող է գլխին բամփի, ժողովուրդն էլ համակերպվել է իր ստրկացված վիճակին, որը նախագահին ու իր խամաճիկներին թույլ է տալիս անարգել, տզրուկի նման սնվել ժողովրդի արյունով․․․
     ՀԻՄԱ ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․
     ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՍ ՈՉ ՕԲԱՄԱՅԻՆ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ՈՉ ԷԼ ԹՐԱՄՓԻՆ, ՈՐ ՉԵՆ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ, ՔԱՆԶԻ, ԻՆՉՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆ Է ԱՍՈՒՄ «ԳՈՂԸ, ՈՐ ՏԱՆԻՑ Է ԼԻՆՈՒՄ, ԵԶՆ ԷԼ ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ՀԱՆՈՒՄ» ․․․ ՄԵՐ ՏՈՒՆ ՔԱՆԴՈՂԸ ԵՂԱՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ․ ՆԱԽԱԳԱՀՄԱՆ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ ԻՐ
տղայական քայլով՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» ծնունդ առած սիրախաղի արդյունքում Շվեյցարիայում 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին կնքվեց «ճանապարհային քարտեզը» և նորից նույն թվականի հոկտեմբերի 10-ին կրկին Շվեյցարիայում կնքվեց հայի համար ստորացուցիչ, ազգադավ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ» արձանագրությունները․ որ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ», այսինքն՝ պահանջատեր չենք․ գերտերությունները թաքնվելով Հայ-թուրքական բարեկամության քողի տակ, իբր հաշտեցման կամուրջ հաստատողի դերում, հաջողեցին Հայկական կողմին հիմարացնել և կորզել հայի արժանապատվությունը նսեմացնող այդ ստորացուցիչ, խայտառակ արձանագրությունները, որոնք չնայած սառեցված վիճակում էլ իրենց սև գործն անում են 2009-ից առ այսօր․․․և Բուշը, և՛ Օբաման, հիմա էլ Թրամփն իրենց ապրիլ 24-ի ուղերձում անընդհատ թմբկահարում են, որ «ողջունում են անցյալի ցավալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի և թուրքերի կողմից» Ջանքեր ասելով ի նկատի ունեն Շվեյցարիայիում քնած, սակայն իր սև գործն անող արձանագրությունները․․․ մի բացահայտում ևս անեմ․ և՛ Էրդողանի և՛ Սերժի համար ձեռնտու են Շվեյցարիայում քնած, բայց սառեցված պրոտոկոլները, որը մոլորեցնում է աշխարհին և Թուրքիան ապահով է իրեն զգում, որ ԱՄՆ նախագահները քթները չեն խոթի ՀԱՅ- թուրքական հարաբերությունների մեջ և զերձ կմնան «Genocid» տերմինն արտասանելուց, իսկ Սերժի համար ինչու՞ է ձեռնտու․ հիմա բացատրեմ․
․․․Այսօր մեր երկրում բռնապետություն է, մեր հերոս տղաները փակի տակ են, տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, ընտրակեղծիքներով, կաշառելով, թալանելով իշխանությունները վերարտադրվում են և անպատիժ են մնում, , , , ԻՆՉՈՒ՞ որպես բռնապետի պատժեցին Սադամ Հուսեյնին, Քադաֆիին, Մելոշևիչին․․․ Իսկ Սերժի՞ն ինչու՞ չեն պատժում գերտերությունները, ինչու՞ են հանդուրժում մեր բռնապետին, և ինչու՞ Սերժը հետ չի կանչում աշխարհին մոլորեցնող այդ պրոտոկոլները․ պատասխանն այս է միանշանակ․ քանի այդ պրոտոկոլները Շվեյցարիայում են, Սերժի աթոռին վտանգ չի սպառնում, , , անգամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ժողովուրդը դուրս էր եկել բողոքի ցույցի և անգամ ԿԸՀ չէր հայտարարել ընտրությունների արդյունքները, թե ո՞վ է իրականում հաղթողը, Օբաման, Պուտինը, Մերկելը, անգամ Գյուլը․․․ շտապեցին շնորհավորել Սերժին, երբ իրականում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը․․․ ինչ է Հայաստանում ԱՄՆ-դեսպանը չէ՞ր տեսնում, թե ինչ էր կատարվում Ազատության հրապարակում, երբ ապրիլի 9-ի՝ երդմնակալության օրը փողոց դուրս եկած ժողովրդին իսկական ջարդ կազմակերպեցին ոստիկանները, իսկ ԱՄՆ դեսպանատունը լռեց, չդատապարտեց․
     Աշխարհի տերերը, որոնք բացահայտ թուրքամետ են, լավ գիտեն, որ բացի ազգադավ Սերժից, ո՛չ մի հայրենասեր Նախագահ չի վավերացնի այդ արձանագրությունները, , , ինչպես նաև Ղարաբաղի հարցի լուծումը նույնպես թե՛ գերտերությունները, թե՛ Մինսկի խումբը մեծ հույսեր ունեն, որ Սերժը կյանքի կկոչի ազգադավ «Մադրիդյան սկզբունքները», սակայն ես մեծ մտավախություն ունեմ, որ 2016-ի հունիսին Պուտին, Սարգսյան, Ալիև Պետերբուրգյան հանդիպմանը կուլիսներում արդեն Ղարաբաղի հարցին լուծում տվել են, սակայն ժողովրդից խիստ գախտնի է պահվում և ներքին պայմանավորվածություն կա ադրբեջանի հետ, որ սահմանին չդադարեն կրակոցները, որպեսզի ստիպված լինենք հողերը հետ տանք, ինչպես Լևոնն էր երազում և քարոզում «ՏԱՐԱԾՔՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ» ․․․ Հանդիպումից անմիջապես հետո, հրաժեշտի՝ ձեռքսեղմումի պահին Ալիևը երջանիկ ժպտում էր, իսկ Էրդողանն էլ շտապեց ներողություն խնդրել Պուտինից և խփված օդաչուի ընտանիքից․ Սա պատահականություն չէր․․․ միայն թե տրամաբանել ու ճիշտ վերլուծել է հարկավոր․․․ տասնյակ իմ հոդվածներում ես այդ մասին եմ բարձրաձայնել․ այդ հանդիպումից անմիջապես հետո՝ առանձնապես, «ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ» իմ հոդվածում ես ահազանգ հնչեցրի, որ ազատագրված մեր հողերը ծախված են արդեն և դրա վկայությունը Ալիևի երջանիկ դեմքին էր գրված Սերժի հետ ձեռքսեղմումի՝ հրաժեշտի պահին․․․
Սերժ Սարգսյանի նախագահման տարիները շատ թանկ նստեցին մեր երկրի վրա․ այս տարիները փաստեցին, որ նա ձախողել է բոլոր ոլորտներում․ (հիմա չթվեմ, բոլորս էլ լավ գիտենք) նրա խոստացած «Ապահաով Հայաստանից» հայը անարդարությունից, սովից փաղչում է հարազատ երկրից․․․ այնքա՜ն բան կա կուտակված, ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ, բայց, որ նա Հայոց գահը բռնի պահում է մեր արևմտյան Հայաստանը թուրքին նվիրելու հաշվին, ինչպես նաև Ղարաբաղն էլ՝ Ադրբեջանին, դա արդեն անհերքելի փաստ է․․․ եթե մի փոքր հայրենասիրություն ունենար, պետք է ինքնաբացարկ տար․․․ ինչու՞ է իրեն թվում, որ իր շախմատային քայլերից ոչ ոք գլուխ չի հանում․․․ Այս «անբիծ» ընտրություններն էլ ապահովեցին սփյուռքահայության ձայները գողանալով․ ուղղակի ինքնասիրության հարց է․ փող բաժանելով, սոված ժողովրդին կաշառելով, Ղարաբաղն ու Արևմտյան Հայաստանը ծախելով Ի՞նչ խղճով է նստում Նախագահի աթոռին․․․Ինչ մեղք է մեր երկիրն ու ժողովուրդը․ ՇԱ՜Տ ՄԵՂՔ, ՈՐ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԿԻՐՆ ԱԶԱՏԵԼ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԻՑ և ԴՈՒՐՍ ԳԱԼ ՍՏՐՈՒԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ, , ,

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող -Հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6362 | 0 | 0
Facebook