Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավերժի ճամփորդը

22:15, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Հավերժի ճամփորդը

[vid:0]Հայրենասիրական դաստիարակությունը յուրաքանչյուր կրթօջախի սրբազան պարտքն է ու պատասխանատվությունը: Հայրենիքը մեր սերն է, մեր ջերմ օջախը, մեր ծնողները, մեր եկեղեցիներն ու խաչքարերը, մեր մշակույթը, հայրենիքը մենք ենք …

Այս գաղափարին էր ծառայում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Հավերժի ճամփորդը» վերտառությամբ միջոցառումը, որը կազմակերպել էր Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նունե Շատոյանը:

Ազգային հպարտություն, խոնարհում հավերժի ճամփորդ հայ ժողովրդի պատմական ուղու, նրա ստեղծագործ ժողովրդի, մայրենի լեզվի, մշակույթի ու արվեստի նկատմամբ ակնածանքի, սեփական հայրենիքում խաղաղ ապրելու ձգտման դաստիարակում …. Սրանք էին միջոցառման նպատակները:

Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդ» ստեղծագործությանը զուգակցվել էին Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Արա Գևորգյանի մշտամնա երաժշտությամբ, հայրենասիրական ոգեշունչ երգերով և հայ բանաստեղծության գոհարներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3502 | 0 | 0
Facebook