Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլի 24-ին Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվեց Ս. Պատարագ

19:26, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ապրիլի 24-ին Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվեց Ս. Պատարագ
     Ապրիլի 24-ին Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվեց Ս. Պատարագ, իսկ վերջում Բարեխոսկան կարգ կատարվեց Եղեռնի հայոց զոհերին նվիրված: Ս. Պատարագին ներկա էին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը և համայնքի ներկայացուցիչներ:
     Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանն իր քարոզում նշեց, որ բոլոր հայերի պարտքն է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նաև հորդորեց, որ գիտակցաբար մոտենան այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալու, որ աշխարհի տարբեր անկյունում ապրող հայերը միշտ կանգնած են ազգային շահերը պաշտպանելու և պահանջելու համար, և երբեք պետք չէ մոռանալ, որ պետք է լինել պահանջատեր բոլոր անմեղ հայերի թափված արյան արդարության հաստատման համար:
     Բարեխոսական կարգից հետո, Տեր Հայրը, քաղաքապետը, համայնքի անդամաներն ու ներկա հյուրերը ծաղկեպսակ դրեցին Ախթալա վանքի բակում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7888 | 0 | 0
Facebook