Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգ - Բանակ համաժողով

18:20, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ազգ - Բանակ համաժողով

2017 թ Ապրիլի 23 -ին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները մասնակցեցին Ազգ - Բանակ համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին:

Տպավորություններն աննախադեպ էին:

Հատվածներ աշակերտների տպավորություններից:

«Ազգ - Բանակ ցուցահանդեսին մասնակցությունը հոգիս լցրեց հայրենասիրությամբ ու հպարտությամբ:

Բարձրանում էի աստիճաններով և ոգևորված դիտում էի այն զենքերն ու զինատեսակները, ինչով պաշտպանում ենք մեր հայրենիքը: Այժմ ես ինձ ապահով եմ զգում: Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին,

այդ գեղեցիկ հնարավորությունը մեզ ընձեռելու համար»:

Պատմում է Մարիետա Մելոյանը:

Մասնակցեցի «Ազգ - Բանակ» խորագրով ցուցահանդեսին: Մեր դպրոցի ռազմագիտության ուսուցիչ կապիտան Սարգսյանը մեզ ծանոթացրեց հայոց բանակի սպառազինությանը: Ես երբեք մոտիկից այդպիսի զինատեսակներ չէի տեսել: Ակամա մտաբերեցի
     «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրե-

նիքը մեր մեջ չսպանվեց» խոսքերը: Ոչ միայն չսպանվեց, այլև արմատակալեց ու հզորացավ: Մենք բոլորս մեզ հայրենիքի զինվոր էինք զգում: Միշտ երազել եմ ունենալ բարեկեցիկ, հզոր ու բարգավաճ հայրենիք: Կարծում եմ երազանքս մոտ է իրականացման» , - գրում է Լիլիթ Չիչակյանը:

Իր տպավորությունները այսպես ներկայացրեց Նարինե Խաչատրյանը . «Ազգ-Բանակ ցուցահանդեսը հայոց բանակի անկոտրում կամքի ու հզորության ցուցադրումն էր:

Այդ միջավայրը և այնտեղ տիրող մթնոլորտը ամրապնդեց իմ մեջ հայրենասիրական ոգին: Ես ինձ առավել ուժեղ զգացի: Ցուցահանդեսը համերաշխության, հզորության ու ոգու դաս էր»:

Նորա Գալոյանը պատմում էր . «Ցուցահանդեսը տպավորիչ էր և ցանկալի է, որ այն շարունակական լինի: Ցանկանում եմ, որ մեր դպրոցի բոլոր աշակերտները տեսնեն ու շոշափեն այդ զինատեսակները, իրեց զգան հզոր ու անխոցելի»:

Անի Միրզոյանը և Օֆելյա Խլղաթյանը տպավորված էին ցուցադրված զինատեսակներից և ոգևորված ներկայացնում

էին իրեց ապրումները: Սակայն ավելի հետաքրքրված էին առաջին բուժօգնության պարագաներով և զինվորների` դրանք կիրառելու հմտություններով:

Ցուցահանդեսին մասնակցած տղաները` Արթուրը, Վանիկը, Կարենը, Արսենը, Գուրգենը, Արմենը, Ժորժիկը, Նարեկը, Հովհաննեսը ոգևորված էին ու հպարտ, որ շուտով համալրելու են Հայոց բանակի շարքերը և անհրաժեշտության դեպքում կիրառելու
     են այդ զինատեսակները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3705 | 0 | 0
Facebook