Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկական սերիալների խորհուրդներն աղջիկներին

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
11:39, շաբաթ, 15 ապրիլի, 2017 թ.
Հնդկական սերիալների խորհուրդներն աղջիկներին

Աղջիկներ, ըստ հնդկական սերիալների, եթե դուք ցանկանում եք գոնե տարվա մեջ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալ ձեր ամուսնու հետ, ապա դուք պետք է շահեք ոչ թե ձեր ամուսնաւ, այլ՝նրա տատիկի սիրտը: Իսկ տատիկի սիրտը շահելու համար ձեզանից պահանջվելու են մեծ ջանքեր և բավականին ժամանակ:

Այդ ընթացքում դուք պետք է կարողանաք եփել-թափել, համով քաղցրավենիք պատրաստել, տունը մաքրել, ամուսնուն խնամելու ձևերը սովորել: Եվ ամենակարևորը՝ ավանդույթներից ելնելով, ծիսական արարողություններ կատարել, օրական մի քանի ժամ աղոթել: Բայց հոգ չէ, եթե տատիկի սիրտը շահելու համար, կարող է ձեզնից մի քանի տարի պահանջվել:

Այդ բոլորը սովորելուց հետո միայն ամենազոր տատիկը բոլոր հորքուր-մորքուրների, քեռիների և տատիկ-պապիկների, թոռնիկ-ծոռնիկների, մասնակցությամբ, կթույլատրի ձեր ամուսնուն կենակցել ձեզ հետ: Դա հիշարժան ու տպավորիչ ծիսական արարողություն է բոլոր մասնակիցների համար:

Մինչ այդ, չփորձեք համբուրել ձեր ամուսնուն, այլապես, ձեզ ոչ միայն Ռամը, նույնիսկ Շամն էլ չի օգնի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
13874 | 0 | 0
Facebook