Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրատվականների անդրադարձը ապրիլյան պատերազմին

23:12, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Լրատվականների անդրադարձը ապրիլյան պատերազմին

Ապրիլյան պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմ չի թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում է իր կորուստները. եթե պաշտոնապես խոսվում է մոտ չորս տասնյակ զոհերի մասին, ապա ընդդիմադիր Մեյդան TV-ն անուն առ անուն, համապատասխան նկարներով, տվել է ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն: Արցախյան կողմը, մարդկային զոհերից զատ, տվեց նաև տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում: Այսպիսով, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր տեղի ունեցավ, թեև ոչ այնքան էական, ստատուս-քվոյի փոփոխություն:

Բացի առաջնագծից, պատերազմ էր ընթանում նաև մեդիադաշտում: Հակամարտությունը լուսաբանելու լրագրողների կարողությունները կախված էին նրանից, թե սահմանի որ կողմում են նրանք աշխատել:

Շատ օտարերկրացի լրագրողներ կարողացել են առանց խոչընդոտների Հայաստանի միջոցով ստանալ Լեռնային Ղարաբաղում հայտնվելու թույլտվություն և հավատարմագրվել են: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ամեն օր հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով և ճեպազրույցներով, պատասխանում լրագրողների հարցերին: Հայաստանի պետական հեռուստաալիքները արբանյակների միջոցով անվճար հասանելիություն էին ապահվում: Բացի այդ, լրագրողները քաղաքացիական մեքենաներով ազատ կարող էին տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Միջազգային լրատվադաշտի լուսաբանումից բացի պակաս չէին նաև թերություններն ու առավելությունները տեղական մամուլում: Ստորև վերլուծենք տեղական մի քանի հեռուստառեպորտաժների անդրադարձը ապրիլյան պատերազմի զոհերին:

«Բանաձևը» «Սխրանքների առաջնագծում» խորագրով, ապրիլի տասի եթերում անդրադարձել է քառօրյա պատերազմում զոհված հերոսներին: Լրագրող Հայկուհի Ասատրյանը ռեպորտաժը սկսում է հերոս Հովսեփի երեխաներին և կնոջը ներկայացնելով: Կինը պատմում է, թե ինչպես է ամուսինը իրեն ու երեխաներին ասել, որ թաքնվեն նկուղում ու մեկն էլ է ռազմաճակատ: Տանից դուրս գալիս էլ վերջին խոսքերը եղել են, որ չի կարող զինվորներին մենակ թողնել: Մատաղիսում, անհավասար մարտում երկու սպաների հետ մարտնչել է թշնամու դեմ: Կապիտանը քսանհինգ զինվորներին թիկունքում է պահել:
    

Հաջորդ հերոսը կապիտան Ուրֆանյանն է: Մարտի դաշտում երեք ժամ կռիվ է տվել: Փամփուշտները վերջանալուց հետո անցել է նռնակին: Հայտնվելով շրջափակման մեջ՝ նա պայթեցրել է իր վրա հարձակվողներին և իրեն:
     Շարքային Քյարամ Սլոյանը այն զինվորներից էր, ով ընդիմացել է Արմենակ Ուրֆանյանի հրամանին և մնացել նրա կողքին:
     Ներկայացվող հերոսներից մեկն էլ Սասունն էր, ով առաջնագծում կռվելով, հետ է վերցրել երկու դիրք:
     Հայկուհի Ասատրյանի պատրաստած ռեպորտաժը, ըստ իս, ստացված էր այնքանով, որ ավելորդ հուզականություն, լացող ծնողներ ու կանայք այստեղ չկաին: Այսինք՝ չկային կադրեր, որոնք այդ օրերին, առանց այդ էլ հուզված ու անհանգստացած հասարակությանը ավելի կանհանգստացնեին: Լրագրողը հստակ ներկայացրել էր հերոսներին, նրանց սխրանքները: Այս ռեպորտաժում ինձ դուր չեկավ Արմենակ Ուրֆանյանի մասին պատմող հատվածում ընտրված երաժշտական ձրավորումը: Լրագրողի խոսքի հետ մեկտեղ հնչում էր «Բալլադ զինվորի մասին» երգը խոսքերով, իսկ դա խանգարում էլ հասկանալ հեղինակին: Այս ռեպորտաժում ինձ նաև դուր չեկան պատմությունների հետ զուգորդված կադրերը: Դրանք պատկերներ էին, որոնցում հստահ երևում էին կերպարների տեսքն ու կատարած քայլերը: Գաղափարը, գուցե, գեղեցիկ էր, սակայն, ըստ իս, ևս մեկ անգամ ցավ պատճառող կադրեր էին: Ռեպորտաժում էթիկայից դուրս կադրեր չկային:
    

https://www.youtube.com/watch?v=knbtdjbJlxg


     «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թողարկումներից մեկում լրագրող Արման Մալխասյանը «Անուններ, որ հերոսացան» ռեպորտաժում

սկզբում ներկայացնում է Գագիկ Մելքոնյանի պատմությունը: Հերոսը զոհվել ա առաջնագծում, ծնողների հետ խոսել է ապրիլի մեկին: Գագիկի մասին պատմում է նրա քույրը:
     Հաջորդ հերոսը Արամ Աբրահամյանն է: Ուսումը կիսատ է թողել ու մեկնել ծառայության: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի չորսին:
     Շարքային-պայմանագրային Հրաչյա Մուրադյանի մասին պատմությունն էլ սկսվում է նրա երեխաների խոսքերով: Փոքրիկները պատմում են, որ հոր հետ որոշել են՝ ով ինչ է դառնալու: Հրաչյան զոհվել է ապրիլի ութին, Թալիշում՝ ընկերոջ կյանքը փրկելիս:
     Այս ռեպորտաժը կառուցվածքային առումով շատ նման էր «Բանաձևի» ՝ լրագրող Հայկուհի Ասատրյանի «Սխրանքների առաջնագծում» խորագրագրով ռեպորտաժին: Այստեղ ևս ավելորդ հուզականություն չկար: Արամ Աբրահամյանի մասին պատմող հատվածում ևս ընտրված երաժշտական ձրավորումը ճիշտ չէր: Լրագրողի խոսքի հետ մեկտեղ հնչում էր «Բալլադ զինվորի մասին» երգը խոսքերով, իսկ դա խանգարում էլ հասկանալ հեղինակին: Այս ռեպորտաժում ևս ինձ նաև դուր չեկան պատմությունների հետ զուգորդված կադրերը: Ռեպորտաժում էթիկայից դուրս կադրեր չկային:
    

https://www.youtube.com/watch?v=TIMCl02g12o


    

«Առաջին ալիքը» հերոսապատումների շարք է ներկայացրել քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մասին: «Հերոսապատում» . հենց այսպես էլ կոչվում էր շարքը: Լրագրողական կազմը հերոսապատումներ է ներկայացրել Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի և էլի շատերի մասին: Եթե մի նախադասությամբ ընդհանրացնենք այս շարքը, կարելի այն անվանել ակնարկների շարք: Սակայն, ի տարբերություն «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժների, այստեղ հուզականությունը շատ էր: Հերոսների մասին ինֆորմացիան ևս ավելի շատ էր: Էթիկայից դուրս կադրեր այստեղ ևս չկային:
    

https://www.youtube.com/watch?v=c0HlbPONYF4
     https://www.youtube.com/watch?v=QykggGRDpvY
     https://www.youtube.com/watch?v=bmB9K-GoLtY


    

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականն իր ապրիլի տասներեքի թողարկմանը անդրադարել է զոհված հերոսներին: Ռեպորտաժի հեղինակը Լուսինե Հայրապետյանն է: Ռեպորտաժը սկսվում է ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մասին պատմությամբ: Հերոսը ազատամարտիկ հոր նման մեկնել է ռազմաճակատ կռվելու: Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, Ջաբրայիլում հայկական կողմը հենց Աշոտ Շահբազյանի հրամանատարությամբ է հակահարված հասցրել:
     Ջաբրայիլում է զոհվել նաև տասնիննամյա սերժանտ Արման Անդրեասյանը: Անդրեասյաններ ընտանիքի հինգ որդիներից ամենակրթսերը՝ Արմանը, միշտ ասել է, որ անպայման պետք է ծառայի: Լրագրողները այս ռեպորտաժում պահպանել են էթիկայի կանոնները: Էթիկայից դուրս կադրեր չկան, խոսքը զուրկ է ավելորդ հուզականությունից: Ընտրված երաժշտությունը չի ուղղեցվում խոսքով և չի խանգարում հեռուստադիտողին հասկանալ ու հետևել ռեպորտաժին:

Հեղինակ` Սիլվարդ Տիգրանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5966 | 0 | 0
Facebook