Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ՀԱՅԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

info
Հեղինակ`
info
17:39, կիրակի, 09 ապրիլի, 2017 թ.
ՀԱՅԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
    

Այսօր Գավառի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետի Կենսաբանության, Էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի նախաձեռնությամբ Ֆրանկոֆոնիային նվիրված օրերի շրջանակում կազմակերպել էր ցերեկույթ՝ «Հայերը՝ Ֆրանսիայում» խորագրով:

Միջոցառումը մեկնարկեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգով։

Բնագիտական ֆակուլտետի Սերվիս բաժնի երրորդ կուրսի ուսանողները բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրին ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի, ֆրանսահայ նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառնիկ Զուլումյանի, ֆրանսահայ երգիչ, «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացման աստղ Պատրիկ Ֆիորի, հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանի, բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս, դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի, ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր, երգիչ Միշել Լեգրանի, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի, ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի՝ Աշոտ Մալաքյանի, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի կյանքն ու գործունեությունը։

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայում հայկական համայնքի ձևավորման պատմությանը, մշակութային կազմակերպություներին, ինչպես նաև հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին։

Ցուցադրվեց նաև մի հատված ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրական ֆիլմից, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին՝ ներկայացնելով Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

Միջոցառումն ուղեկցվեց Պատրիկ Ֆիորիի «Իմ երկիր» երգի գեղեցիկ հնչյուններով։ Ցերեկույթն ամփոփվեց բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների ելույթներով։

Աղբյուրը` 09.04.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1244 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ