Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

info
Հեղինակ`
info
12:52, շաբաթ, 08 ապրիլի, 2017 թ.
ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ
    

Եվրոպական Միության ‹‹TEMPUS.VERITAS-Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում›› ծրագրի շրջանակներում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման նպատակով հայաստանյան 11 բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվում է արտաքին գնահատում:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:

‹‹VERITAS›› ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանում մշակվել է «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» ասպիրանտական կրթական ծրագիրը, կատարվել է համակողմանի ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն:

Ծրագրի արտաքին փորձաքննություն իրականացնող խումբն այսօր եղավ Գավառի պետական համալսարանում, որտեղ ազգային և միջազգային փորձագետները քննարկեցին ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծությունը, որակը, ներդրման նախադրյալներն ու փաստաթղթային հիմքերը:

Հանդիպումներ եղան համալսարանի ղեկավարության, ծրագրի հեղինակների, դասախոսների, գիտական ղեկավարի՝ տնտեսագիտության դոկտոր Արմեն Հակոբյանի և ասպիրանտի՝ Բաբկեն Ղարաբաղցյանի հետ։ Փորձագետներն ուսումնասիրեցին նաև համապատասխան ենթակառուցվածքները՝ լաբորատորիաները, համակարգչային լսարանները, գրադարանը և ընթերցասրահը:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ծրագրի կոնսորցիումի անդամ Շվեդիայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Պետեր Էկբակը, անդամները՝ ԳՊՀ Հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Նարինե Թադևոսյանը, խմբի աշխատանքը համակարգող, ՈԱԱԿ ներկայացուցիչ Գայանե Անանյանը:

Վերոնշյալ ասպիրանտական ծրագրի համահեղինակներն են ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Նելլի Կուտուզյանը, Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը, ամբիոնի դասախոսները: Ծրագիրը մշակվել է զալցբուրգյան սկզբունքների հիման վրա և համապատասխանում է եվրոպական ու ազգային որակավորումների շրջանակներին:

Աղբյուրը` 06.04.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1170 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ