Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

23:37, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հարգելի պարոն Ալթունյան` ինչպե՞ս է ստացվում, որ գլխացավի, փորացավի, ու մեջքի ցավի և այլն մանր բաների համար պետ պատվերի շրջանակներից վատնման փողեր ունե՞ք, իսկ հաշմանդամ երեխայի բուժման կուրս անցնելու համար փող չկա։
     Ու սա սա առանց որևէ ամոթի և կաշկանդվածության ասում եք լրագրողների հետ հանդիպման ժամանակ, լինելով ՀՀ Առողջապահության նախարար` ասուլիսում ասում եք, որ պետական բյուջեից հատկացված միջոցները սպառվել են որոշ բժիշկների պատճառով, որոնք ամեն մի ստից ու հասարակ բանի համար ՛՛գռփել են՛՛ պետության փողերը, այսքանն էլ հերիք չէ, իսկ հիմա երբ իրական կարիքավոր մարդիկ ունեն անհապաղ բուժման կարիք, ունեն այդ պետ պատվերից օգտվելու և անհրաժեշտությունը և բոլոր բավարար հիմքերը` որոնց թվում են նաև փոքրահասակ հաշմանդամ երեխաները` որոնք մնացել են անօգնական վիճակում, որովհետև մեր պետության Առողջապահության նախարարությունը առանց որևէ ամոթի հաշմանդամ երեխայի ծնողին գրավոր պատասխանել է, որ այս տարի պետ պատվերի շրջանակները սպառվել են և թող ծնողը դիմի եկող տարի։
     Իսկ հիմա ելնելով վերոգրյալից ուզում մի քանի հարցեր ուղղել Ձեզ հարգելի` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարին, որի նախարարությունից ո՛չ Հայկական պատասխաններ են հնչում և իրենց տեսակով ու բնույթով ավելի շատ նմանվում են մեր հակառակորդ թշնամի հանդիսացող ադրբեջանական կողմի մտածելակերպին ու պատասխաններին։
     1) Եթե Ձեր բարոյականությունը թույլ է տալիս հաշմանդամ երեխաներին մերժել և առաջարկել որպեսզի նրանք իրենց բուժման և ազդուրուրողական կուրսեր ստանալու համար փորձեն գալ եկող տարի` հետևաբար կարող եմ արդյո՞ք ենթադրել այն փաստը, որ Դո՛ւք և Ձեր նախարարության աշխատակիցները` պատկերացում չունեք անգամ այն մասին, որ հաջորդ տարին կարող է բավականին ուշ լինել երեխայի համար և առողջական վիճակը կարող է ավելի բարդանալ, կամ արդյո՞ք դա չի նշանակում այն, որ այս ամենը միտումնավոր կերպով եք փորձում անել որպեսզի երեխաներին հասցնեք այն տարիքին որում պետ պատվերի շրջանակները այլևս չեն գործում, արդյո՞ք շահադիտական նկատառումներով արհեստական չե՞ք ձգձգում որպեսզի նրանք դառնան այն տարիքի որի ժամանակ դուք համաձայն օրենքի կպատասխանեք, որ այլևս նրանց տարիքը չի համընկնում այդ ծրագրի իրականացման նորմերին։
     2) Երբ Դուք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասուլիսում հայտարարել եք, որ որոշ բժիշկների պատճառով ու մեղքով պետ պատվերի համար հատկացված միջոցները ուղղվել են ոչ նշանակային կերպով և ոչ առաջնային անհրաժեշտությամբ, իսկ հիմա սպառվել են միջոցները անգամ սոցիալապես անապահով ընտանիքների, Փարոսի անդամ հանդիսացող ընտանիքների հաշմանդամ երեխաների համար, իսկ ինչ ե՞ք արել այդ բժիշկներին, ինչպե՞ս եք պատժել կամ պատասխանատվության ենթարկել այն անպատասխանատու անձանց` որոնց պատճառով վատնվել են մեր երկրի քաղաքացիների շնորհիվ ձևավորվող պետական բյուջեի գումարները, արդյո՞ք որևէ մեկը հեռացվել է աշխատանքից կամ քննություն է իրականացվել պաշտոնական անփութության պատճառով, իսկ գուցե՞ այս ամենը ավելի շատ հանցավոր էլեմենտներ է պարունակում։
     3) Լինելով Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար` որը չի կարողանում վերահսկել իրավիճակը և նախարարությանը հատկացված միջոցները ուղղում է ո՛չ նպատակային անհրաժեշտությամբ և որևէ միջոցներ չի ցանկանում ձեռնարկել որպեսզի հաշմանդամ երեխաները Ձեր կողմից կատարված ու թույլատրված սխալների համար ու մեղքով չտուժվեն և որևէ կերպ գոնե չնչին բուժում ստանան, լինելով Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար` որը հաշմանդամ երեխաների ծնողներին գրավոր պատասխանում է մոտովորապես այսպես` ՛՛Գնացեք եկող տարի կգաք՛՛ այս ամենից հետո պատրաստվում ե՞ք արդյոք հրաժարական տալ և եթե այո ապա խնդրում եմ պարզաբանել ե՞րբ։

Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունը։

Հարգանքով` Էմիլ Մարկոսյան

Աղբյուրը` pressfactor
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4178 | 0 | 0
Facebook