Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս կենտրոնանալ

Yerevan News
Մամուլի խոսնակ`
Yerevan News
21:14, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
Ինչպե՞ս կենտրոնանալ

Զարգացնում ենք կենտրոնացումը

1․ Նվազեցնում ենք ընդհատումները՝

Դրեք Ձեր առջև որևէ փոքրիկ առարկա՝ գրիչ, մատիտ, հեռախոս և այլն։ Փորձեք 5 րոպե նայել միայն այդ առարկային՝ առավելագույն կենտրոնացմամբ։ Եթե զգացիք, որ արդեն ուշադրությունը շեղվել է, նորից կենտրոնացեք առարկայի վրա։ Վարժությունը անհրաժեշտ է կատարել առնվազն 1 շաբաթ։

2․ Զարգացնում ենք ռիթմիկ կենտրոնացումը՝

Վերցրեք մատիտ և դատարկ թուղթ։ Մատիտով սկսեք գծել ուղիղ գիծ՝ ձախից աջ։ Երբ հասնեք թղթի վերջին, առանց մատիտը կտրելու շարունակեք գծել ձախից աջ։ Այդ ընթացքում անհրաժեշտ է ուշադրությունը շարժել գծի վրայով։ Որտեղ որ շեղվեք, գծի այդ հատվածին նկարեք դրոշակ։ Ժամանակի ընթացքում դրոշակների քանակը կնվազի։ Վարժությունը պետք է կատարել առնվազն 2 շաբաթ։

Օգտագործեք յուրաքանչյուր պահը ի օգուտ Ձեզ։ Պահանջվում է ընդամենը 2 շաբաթյա անդադար աշխատանք, տրամադրելով օրեկան 15 րոպե։ Եթե ցանկանում եք տեսնել, թե որքա՞ն է Ձեզ մոտ զարգացած կենտրոնացումը, կոնտրոնացեք նյութի նկարի վրա։ Եթե կարողացաք կենտրոնացված մնալ 2 րոպեից ավել, ուրեմն այն միջինից բարձր է։

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3939 | 0 | 0
Facebook