Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ռուզաննա Հակոբյանը ՀՀԿ վարկանիշային ցուցակի միակ կին դոկտորն է

info
Հեղինակ`
info
15:26, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Ռուզաննա Հակոբյանը ՀՀԿ վարկանիշային ցուցակի միակ կին դոկտորն է

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը 2017թ․-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի միակ կին թեկնածուն է, ով ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
    

Տիկին Հակոբյանն անկուսակցական է եւ ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածուների ցուցակում։
    
    

- Տիկին Հակոբյան՝ որպես սահմանադրական իրավունքի մասնագետ եւ իրավագիտության դոկտոր, խնդրում եմ նշեք, թե որո՞նք են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները եւ արդյոք մեր երկիրն այս պահին պատրաստ է անցում կատարելու այդ նոր մոդելին։

- Խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելն ընտրել է ժողովուրդը՝ սահմանադրական հանրաքվեի միջոցով:

Կառավարման բոլոր ձևերն էլ ունեն և´ առավելություններ, և´ թերություններ:

25 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է կառավարման խառը ձև՝ լինելով կիսանախագահական հանրապետություն: Պետության կայացման ընթացքում ի հայտ եկան այն թերություններն ու բացթողումները, որոնք բնորոշ են կիսանախագահական կառավարման ձևին:

Բերեմ 2 օրինակ: ՀՀ Նախագահը, ունենալով առաջնային մանդատ, իրավական պատասխանատվություն չի կրում, և չկա որևէ կառուցակարգ, որով հնարավոր լինի վերահսկել Նախագահի ինստիտուտը: Փաստորեն ժողովրդի կողմից ընտրված և լայն լիազորություններով օժտված Նախագահը դառնում է անվերահսկելի: Խորհրդարանական կառավարման ձևին անցնելու դեպքում Նախագահի գործառույթները փոխանցվում են Վարչապետին, որը, սակայն, իր կառավարությամբ ամբողջությամբ պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Եվ համապատասխան հիմքերի դեպքում խորհրդարանը կարող է Վարչապետին անվստահություն հայտնել:

Երկրորդ օրինակը. եթե Նախագահը և խորհրդարանը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են և ունեն հակոտնյա ծրագրեր: Այս դեպքում երկու ինստիտուտների՝ Նախագահի և խորհրդարանի միջև առաջանում է ակնհայտ հակասություն և նման դեպքում երկրի կառավարումը մտնում է փակուղի: Իսկ խորհրդարանական կառավարման դեպքում բացառվում է նման իրավիճակը:
     - Ի՞նչ ասել է պրոֆեսիոնալ պառլամենտական եւ ինչ աշխատանքների ծավալի ու բովանդակության անելիքներ է սպասվում առաջիկա գումարման խորհրդարանին։

- Պրոֆեսիոնալ պառլամենտականը պետք է ունենա որոշակի իրավական գիտելիքներ, կյանքի փորձ, աշխատանքային կենսագրություն, և, իհարկե, խոսելու, հարցերը ճշգրտորեն ձևակերպելու և ներկայացնելու, իր սկզբունքներն ու տեսակետներն առաջ տանելու, օրենքի նախագծեր մշակելու, դրանց վրա աշխատելու ունակություններ: Պակաս կարևոր չէ նաև խորհրդարանականի կապն ընտրողների հետ և քաղաքացիներին ականջալուր լինելու, օրենքների անկատարությունները տեղում քննարկելու, դրանց խորհրդարանում բարձրացնելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար:

Նորընտիր խորհրդարանին վիճակված է պատմական առաքելություն, քանզի հենց խորհրդարանը պետք է ընդունի պետության կառավարման ձևի փոփոխման համար անհրաժեշտ բոլոր օրենքները և 2018 թվականից ապահովի ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Նախագահի և ՀՀ վարչապետի գործունեության հստակ կառուցակարգերը:

- Ձեր գնահատմամբ որո՞նք են Գեղարքունիքի մարզի առաջնային խնդիրները, և ընտրվելու պարագայում ինչի՞ց եք սկսկելու Ձեր խորհրդարանական գործունեությունը։

- ՀՀ Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև ողջ հանրապետությունում առաջնային են սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, աշխատատեղերի ստեղծումն ու արտագաղթի կանխումը, Սևանա լճի հիմնախնդիրները: Էական եմ համարում նաև կրթության մեջ ներդրումների ավելացումը և կրթության որակի բարձրացումը:

Ընտրվելու դեպքում պետք է սկսեմ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծից, որի վրա աշխատել եմ:

- Լինելով անկուսակցական՝ առաջադրվել եք ՀՀԿ վարկանիշային ցուցակում, այն Ձեզ օգնում է, թե՞ խանգարում է։


    

- Նախ, չկա ինքնաառաջադրման կարգ, հետևաբար ես չեմ առաջադրվել, այլ ինձ առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, հետևաբար այն ինձ խանգարել չի կարող:


    

- Միջազգային և հայաստանյան ընկերությունների մշտադիտարկումների արդյունքում Գավառի պետական համալսարանը համարվում է հակակոռուպցիոն բուհ: ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ղեկավարած բուհի հաջողված փորձը կիրառել ՀՀ կրթական համակարգում:

- Գավառի պետական համալսարանի փորձը հայտնի է և´ մեր հանրապետությունում, և´ հանրապետությունից դուրս: ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդում հաճախակի ենք քննարկում նշված խնդիրները և մեր բոլորի նպատակն է կոռուպցիան արմատախիլ անել կրթական համակարգից, որպեսզի երիտասարդ մասնագետը կյանքը սկսի մաքրամաքուր ձևով:

- Ձեր նախընտրական քարոզարշավներում երբեմն տեսնում ենք Ձեր մորաքրքջը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Երկարամյա և փորձառու պառլամենտական տիկին Հակոբյանն ի՞նչ խորհուրդներ է Ձեզ տալիս:


    

- Իմ մորաքույրը չորս անգամ անընդմեջ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Գավառի տարածաշրջանից և բնականաբար ունի ընտրարշավների կազմակերպման հարուստ փորձ, վայելում է ազգաբնակչության համակրանքը: Շաբաթ-կիրակի օրերին նրա ներկայությունն իմ հանդիպումներին ոգևորում է և´ ինձ, և´ ընտրողներին: Մորաքույրս մայրիկիս հետ հավասար զբաղվել է իմ և քույրերիս, ինչպես նաև մեր ընտանիքի բոլոր երեխաների կրթության ու դաստիարակության հարցերով, այնպես որ ես ամեն օր ականջալուր եմ լինում նրա խորհուրդներին, բոլոր կնճռոտ հարցերը քննարկում եմ մորաքրոջս հետ և նրան լսելով՝ չեմ սխալվում: Իսկ ընտրարշավի ընթացքում մորաքույրս ինձանից պահանջում է ընտրողների հետ լինել ազնիվ, շիտակ, չտալ ոչ մի կեղծ, անիրականալի խոստում, լսել ժողովրդի ձայնը, ուշադիր լինել յուրաքանչյուչ հարցադրմանը:

- Ներգրավվելով քաղաքականության մեջ, հնարավո՞ր է կրթության և գիտության բնագավառին առավել քիչ ուշադրություն դարձնեք: Եվ կշարունակեք դասավանդել Ձեր հարազատ բուհում՝ Գավառի պետական համալսարանում:


    

- Գավառի պետական համալսարանը ես համարում եմ մեր ընտանիքի մեծագույն ներդրումը Գեղարքունյաց աշխարհի երիտասարդների կրթության և դաստիարակության գործում: Ես չեմ կարող հավատարիմ չլինել պապիս պատգամներին, ինչպես նաև մոտ 25 տարիների իմ ծառայությունը:

Այն շատ թանկ է ինձ համար: Պապիս հիշատակի առջև խորին խոնարհումով և որդիական պարտքի զգացումով ես կշարունակեմ աշխատել Գավառի պետական համալսարանում:


    

Հարցազրույցը վարեց Նոնա Մուրադյանը

Աղբյուրը` 29.03.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1970 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ