Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չե՛նք լռելու. Խոսքից անցում գործի

14:05, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Չե՛նք լռելու. Խոսքից անցում գործի
    
    

Համացանցում չեն դադարում հասունանալ սկանդալները հայտնի երաժշտական «X- Factor 4» նախագծի շուրջ: Օրեր առաջ նախագծից դուրս էր մնացել Դավիթ Չախալյանը, ինչի հետ համաձայն չեն երկրպագուները: Սակայն ժամեր առաջ համացանցում հայտնվում է մի հարցազրույց, ինչն ավելի է բորբոքում իրավիճակը: Խոսքը ծրագրի պրոդյուսեր՝ Աննա Թադևոսյանի տված հարցազրույցն է, որտեղ ասվում է: Մեջբերում. «Ինձ թվում է՝ այդ դժգոհություններն ավելի շատ Դավթի հարազատներինն են։ Իմ ներքին զգացողությունն է այդպիսին, որովհետև Դավիթը «Ժայռ» հասարակական կազմակերպության Արմավիրի տարածքային ղեկավարն է։ Երևի, իր մտերիմները փորձում են հասարակական ձևով պայքարել, բայց նամակների ընդհանուր հոսքից հասկանում եմ, որ ավելի շատ իր հարազատներն են։ Շեշտվում է հենց այդ պահը, թե ինչպես կլիներ, եթե Գարիկը լիներ, կանոնները խախտվել են։ Մեզ մոտ առաջին անգամը չէ, որ 3 ժյուրի է լինում։ Այս եթերաշրջանում լսումներից մեկի ժամանակ էլ Շուշանիկ Արևշատյանը ներկա չէր։ Քանի որ ժյուրիի անդամները շատ զբաղված մարդիկ են, ամբողջ աշխարհի X–Factor–ում լինում է այնպես, որ ինչ–ինչ պատճառներով ժյուրիի անդամներից մեկը ներկա չեն լինում։ X-Factor–ը մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս։ Երրորդ X-Factor–ում ժյուրին ընդհանրապես չի քվեարկել և դուրս է մնացել այն մասնակիցը, ով ժողովրդի քվեարկությամբ նվազագույն բալերն է հավաքել», – ասել է պրոդյուսերը։

Անձամբ ես՝ ո՛չ բարեկամ եմ, ո՛չ էլ «Ժայռ» ՀԿ-ի անդամ, այլ հասարակ հեռուստադիտող, ով էկրանից այն կողմ՝ գուցե գործնական նպատակներով, 1-2 անգամ հանդիպել կամ խոսել է Դավթի հետ: Սակայն այս հանգամնքն էլ դնենք մի կողմ: Եկեք միասին վերլուծենք տեսանյութը:

https://www.youtube.com/watch?v=N8puVTABKLM
    

    

1. 8 րոպե 5 վայրկյանից հաղորդավար Գրիշա Աղախանյանը հայտարարում է, որ խաղի կանոններն անփոփոխ են: Ինչը հակասում է այս անգամ խաղի կանոններին:

2. Վտանգավոր գոտում հայտնված մասնակիցները ելույթ չեն ունենում, ինչը ևս մտածմունքի տեղիք է տալիս: Սովորության համաձայն նրանք պետք է կատարեն երգերը, որից հետո նոր քվեարկություն գնա: Սա ևս պիտի խնդրեմ ուշադրության արժանացնենք:

3. Հաջորդը, ուշադրություն դարձնենք 15 րոպե 15 վայրկյանին. Երբ Գրիշա Աղախանյանն ասում է, որ Գարիկ Պապոյանը բացակա է և Էրիկը չի կարող միայնակ որոշում կայացնել… Այստեղ տեսանութում ֆակտ երևում է, որ էրիկը ասում է, որ կարող է ասել: Այս հանգամանքին ուշադրություն սակայն չեն դարձնում ոչ ոք: Սա էլ գուցե կարողանաք «համոզել» երկրպագուներին: Ինչևէ անցնենք առաջ:

4. Հրաժեշտի խոսք մասնակցին չեն ասում ժյուրիի մյուս երկու անդամները՝ Անդրեն և Էրիկը: Գուցե սա նախագծի ղեկավարությունը կարդարացնի այն հանգամանքով, որ քվեարկություն նրանք չեն արել, այդ պատճառով էլ չեն խոսել: Դե Գարիկը ներկա չէր, իրենց էլ խոսք չտվեցիք, հասկանալի է:


    

Այսպես շարունակ կարելի է թվել: Բայց բավարարվենք միգուցե: Իսկ այժմ ևս մեկ հետաքրքիր, կես կատակ, կես լուրջ կհավելեմ ասածիս, հետևյալը. «X _ FACTOR 4» նախագիծը այս տարի էլ կհիշվի ի շնորհիվ Դավիթ Չախալյանի: Իսկ Դավթին պետք է շնորհավորել, քանի որ նրա լեհական երգից հետո, հրավիրեցին այնտեղ, դեռ ավելին, ռումինական երգի կատարումից հետո, առաջարկել են մասնակցելու այնտեղի «X_ FACTOR» -ին, որին Դավիթը համաձայնել է: Դե մեզ մոտ ընդունված է սեփական երկրում չկայանալը, իսկ երբ օտար հողում մարդ հասնում է հաջողության, նոր գնահատում են:

Նախագիծը լքած մասնակցի երկրպագուները արդեն խոսքից անցել են գործի՝ նրանք կատարում են ստորագրահավաք, անարդարության դեմ պայքարը հասանելի դարձնելով Բրիտանական X_FACTOR-ի կազմակերպիչներին և ղեկավարներին:

Իսկ ամենավերջում հետաքրքիր նորություն: Երբ պատրաստվում էի նյութի հրատարակմանը, որոշեցի մեկ անգամ ևս փորձել կապ հաստատել Դավթի հետ: Վերջապես ստացվեց նրա հետ փոխանակել մեկ - երկու նախադասություն. « Նախագծի կանոններն են այդպիսին, ոչինչ ասել չեմ կարող: Երևի դա ճիշտ էր: Հաջողություն եմ ցանկանում մյուս մասնակիցներին: Մնացյալի մասին կլռեմ: »: - ամփոփեց Դավիթ Չախալյանը:

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7153 | 0 | 0
Facebook