Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանը խանգարել է Անգլիային Մեծ Հայաստան ու Մեծ Հունաստան ստեղծել». The Financial Times

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
15:18, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
Ռուսաստանը խանգարել է Անգլիային Մեծ Հայաստան ու Մեծ Հունաստան ստեղծել». The Financial Times

1920թ., երբ վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և բրիտանացիներն սկսեցին հանդես գալ հօգուտ Հունաստանի ու Հայաստանի` պաշտպանելով նրանց շահերը, ռուսենրը ձեռք մեկնեցին Թուրքիային: Իրականում կասկած կա, թե Թուրքիան առհասարակ կկարողանար գոյություն ունենալ առանց Մոսկվայի աջակցության:
     Այս մասին ասվում է The Financial Times-ի թղթակից Նորման Սթուոնի «Ռուսաստանը խանգարել է մեծ Հայաստանի և մեծ Հունսաստանի վերստեղծմանը» վերնագրով ծավալուն հոդվածում: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Անկարայի բարձր օղակներում շշուկներ են տարածվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ձգտումները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալալելու հարցում նախապատմություն ունեն ու հիմնված են անհատական վիրավորանքի վրա: Երբ Սիրիան ու Թուրքիան սերտ փոխգործակցության մեջ էին, Ասադներն Էրդողան ամուսինների հետ հանգստի են մեկնել:
     Ասում են, որ արդյունքում Ասադի կինը` Ասման, էլեկտրոնային նամակ է ուղարկել ամուսնուն` խնդրելով, այլևս երբեք նման բան չանել: Նա հայտարարել է, որ Էրդողան զույգը լեզուների չի տիրապետում, որ Էրդողանը բարոյազուրկ է, կյանքում ընդամենը մեկ գիրք է կարդացել, և որ նրա կինը մռայլ է ու չարագուշակ, նրան հետաքրքրում են միայն խանութները: Այս նամակը հայտնվել է թուրքական հետախուզության ուշադրության կենտրոնում:
     Բայց Ասադը ապրեց ռուսենրի շնորհիվ: 2015-ի նոյեմբերին թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը: Վլադիմիր Պուտինը, սակայն, այն մարդը չէ, որ մոռանա վիրավորանքը: Նա մի գրքից ավել է կարդացել ու խոսում է ոչ մեկ լեզվով և կշռադատում է իր քայլերը: Այժմ Ռուսաստանի վրեժը սահմանափակվում է Թուրքիայից ներկրման կրճատմամբ: Իսկ ռուս զբոսաշրջիկների թվի կրճատման հետևանքով միայն Անթալիայում շուրջ 600 հյուրանոց վաճառքի է հանված: Բացի այդ, Ասադը կարծես թե վերադարձնում է Հալեպը: Ռուսաստանը նաև սկսել է աջակցել քրդերին, որ ձգտում են սեփական պետություն ստեղծել, որի սահմանները կանցնեն Տիգրիս գետի ափով, որ հոսում է Թուրքիայի խորքերով:
     Դա վերլուծաբաններին կստիպի հիիշել 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները Կովկասում և Բալակններում: Բայց մեր օրերում ռուս-թուրքական հարաբերություններն առնվազն կոռեկտ են եղել, երբեմն նաև` ջերմ:
     Այո, պետական այրերը ցարական դարաշրջանում ցանկացել են վերացնել Կոստանդնուպոլիսը («Ցարգրադ), բայց երբ հասկացել են, թե ինչ խնդիրների կարող է դա հանգեցնել, Ռուսաստանը ետ քայլ է արել: Ավելի լավ է լինի թույլ Թուրքիա, որին հնարավոր կլինի վերահսկել Հայաստանի, ապա նաև Քրդստանի ինքնիշխանությամբ, քան թե անհանգիստ գաղութ կամ էլ անգլիացիների կողմից կառավարվող բեռ դարձած Հունաստան:

1833 թ. ռուսական զորքերը եգիպտա-սիրիական զորքերին թույլ չտվեցին գրավել Ստամբուլը: Իսկ մինչ այդ, 1920թ., երբ վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և բրիտանացիներն սկսեցին հանդես գալ հօգուտ Հունաստանի ու Հայաստանի` պաշտպանելով նրանց շահերը, ռուսենրը ձեռք մեկնեցին Թուրքիային: Իրականում կասկած կա, թե Թուրքիան առհասարակ կկարողանար գոյություն ունենալ առանց Մոսկվայի աջակցության:
     Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 4 հայտնի արձան կա, որոնցից ամենաակնառուն թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի արձանն է: Բայց զարմանալին այն է, որ այդ 4 արձաններից մեկը Թուրքիայում խորհրդային առաջին դեսպան Սեմյոն Արալովն է: Նա համագործակցել է թուրք ազգայնականների հետ, ովքեր 1919 թվականին ցանկացել են ոչ մեծ մասշտաբներով գործարար կապեր հաստատել Ռուսաստանի հետ և դիմագրավել արևմտյան դաշնակիցների ծրագրերին Անատոլիայում:
     1920 թ. ամռանը սուլթան Մեհմեդ 4-րդի ներկայացուցիչներն ստորագրեցին Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր Մեծ Հայաստանի, Մեծ Հունաստանի և Քուրդիստանի ստեղծում: Սուլթանն էլ պետք է դառնար անհասկանալի էմիրության կառավարիչ:
     Պայմանագրին հզոր դիմադրություն եղավ, որին աջակցեց Խորհրդային Միությունը: Այդ պայմանագրի ստորագրման ժամանակ Մոսկվայում հանդիպեցին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և Անկարայի ներկայացուցիչ Ալի Ֆուաթ փաշան: Նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին. Խորհրդային Միությունը մոռանում է Հայաստանի մասին, իսկ թուրքերը մոռանում են Ադրբեջանի մասին: Այնուհետև թուրքերը փող ու զենք ստացան, ինչն օգնեց հաղթել թշնամիներին:
     Թեʹ Ռուսաստանը, թեʹ Թուրքիան անվստահությամբ էին վերաբերվում Արևմուտքին: Դրանցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս իսլամի առավել վայրենի դրսևորումների դեմ: Աթաթուրքը մասնավոր զրույցներում այն անվանում էր քայքայվող դիակ: Նրա կինը նամակագրության մեջ էր լուսավորության ժողկոմիսար Անատոլի Լունաչարսկու քրոջ հետ և խորհուրդներ էր հարցնում թուրք գյուղացիներին գրագետ դարձնելու մասին:

1929 թ. Ստալինը որոշեց աքսորել Տրոցկուն, սակայն չէր կարողանում գտնել մի երկիր, որը պատրաստ կլիներ ընդունել նրան, մինչև համաձայնություն չտվեցին թուրքերը: Տրոցկին այնտեղ ապրեց 4 տարի:
     Սակայն ամեն ինչ խափանվեց 1945 թվականին, երբ Ստալինը որոշեց փոշուց հանել հին ցարական փաստաթղթերը: Նա աջակցեց հայկական հարցին և պահանջեց նրանց վերադարձնել Թուրքիայի երեք գավառ:
     1947 թ. Թուրքիան օգնություն ստացավ Մարշալի պլանով, իսկ ավելի ուշ միացավ Սակագների ու առևտրի գլխավոր համաձայնագրին և անդամակցեց ՆԱՏՕ-ին: Ստալինին հաջորդած Նիկիտա Խրուշչովն ընդունեց խորհրդային քաղաքականության սխալը, սակայն արդեն ուշ էր վերադասավորելու դաշինքները: Այդուհանդերձ, դրանից հետո խորհրդա-թուրքական հարաբերությունները երբեք առանձնապես վատ չեն եղել: Իսկ երբ 1965 թ. Թուրքիայի վարչապետ դարձավ Սուլեյման Դեմիրելը, սկսվեց խելամիտ համագործակցությունը: Իհարկե, այդ ժամանակ ոչ ոք ինքնաթիռ չէր խոցում:
     Ինքնաթիռի ոչնչացման հիմնավորումներն առայժմ ձևական բնույթ են կրում: Թուրքական ինքնաթիռները հաճախ խախտում են Հունաստանի օդային տարածքը, և դա ոչ մի ճակատագրական հետևանք չի ունենում: Թուրքիայի արձագանքը ռուսական ինքնաթիռի վայրկյաններ տևած թռիչքին այլ բանի արտացոլումն է: Ռուսներն իսլամի դեմ պատերազմներում հաղթում են 1571 թվականից սկսած, երբ Իվան Ահեղը գրավեց Կազանը: Փոխանցվող վիրավորանքն ու դժգոհություններն ավելացել են պատմական պահանջներին, ու դա գլխիվայր շրջել է ռուս-թուրքական համագործակցությունը, որը վերջին 15 տարիներին մեծ օգուտներ էր բերում երկու կողմերին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5656 | 0 | 0
Facebook