Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՈՒՔ ՁԵՐ ՄԻՍԻԱՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՔ ԽԱՅՏԱՌԱ ՁԵՎՈՎ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:09, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՈՒՔ ՁԵՐ ՄԻՍԻԱՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՔ ԽԱՅՏԱՌԱ ՁԵՎՈՎ
    

ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՈՒՔ ՁԵՐ ՄԻՍԻԱՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՔ ԽԱՅՏԱՌԱ ՁԵՎՈՎ
     ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ԲԱԶԿԻ ՈՒԺՈՎ,

ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ․

Ինչպես գիտենք 1994թ. հունիսի 12-ին գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից Բիշքեկում և ստացավ "Բիշքեկյան համաձայնագիր" անվանումը:

Մտովի տեղափոխվենք հետ' 1994թվական.

ՈՒ՞մ է գաղտնիք, որ շուրջ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց հազարավոր զոհերի, զրկանքների գնով... Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր դարձան որդեկորույս, հազարավոր կանայք այրիացան, երեխաները որբացան... Ժողովուրդը անցավ մթի, ցրտի, սովի, հազար ու մի զրկանքների միջով հանուն Արցախի, բայց արդյու՞նքը...

Ինչպե՞ս կարելի էր այսքան անպատասխանատու անտարբերությամբ, սնանկ դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով ներկայանալ բանակցությունների և արյունով ձեռք բերած 12, 5 հազ. քկմ ազատագրված մեր հայկական հողերի ճակատագիրը մատնել բախտի քմահաճույքին. ավելի ճիշտ` Ադրբեջանի բարի կամքին:

Միթե՞ դիվանագիտական խայտառակ պարտություն չէ, երբ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին. Սա երևի աշխարհի պատմության մեջ չգրված ու չլսված միակ ու եզակի դեպքն է և չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության սահմաններում: Ինչու՞ չարժևորվեցին մեր հաղթանակները, ինչու՞ կրակի դադարեցումով վերջնականորեն չվճռվեց Ղարաբաղի ճակատագիրը՝ վերամիավորումը մայր հայրենիքին: Գիտունիկ Լևոնը չգիտե՞ր, որ պետություն հռչակելու համար գոնե 1միլ, կամ գոնե մինիմալ թվաքանակ 0, 5 միլ. մարդ պետք է ունենար Ղարաբաղը, իսկ մի բուռ հայություն ունեցող (100000մարդ ունեցող) Ղարաբաղին հռչակել «Ղարաբաղի հանրապետություն» . աբսուրդ չէ՞ր
     դ
ա նման է, երբ մի հսկա տարածքի վրա հատ ու կենտ ծառեր ու թփեր լինեն, և այն անտառ անվանել, կամ նման մի բան
     Լինելով հաղթող կողմ. մենք պետք է այդ զինադադարում մեր կամքը թելադրեինք ու շահեկան դուրս գայինք, ինչը հատուկ է պատերազմում հաղթող կողմին, բայց քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի դիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները զրոյական էին, (չեմ վարանում այս գնահատականիս համար, քանզի դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ ՍՍՌՄ պատմությունից պետք է սերտած լիներ, թե ինչպես 2-րդ համաշխարհայինի ավարտին կնքվեց կապիտուլյացիայի ակտ և Ռուսաստանի ենթակայության տակ անցան Գերմանիայի կեսը, և բոլոր այն պետությունները, որոնց ազատագրել էր Ռուսաստանը.Լեհաստան, Հարավսլավիա, Ավստրիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա…) ունեցանք խայտառակ մի փաստաթուղթ, որը Ղարաբաղի հետագա ճագատագիրը դրեց անելանեի վիճակի մեջ մինչ այսօր:

     Թեկուզ անգամ այդ զինադադարից անմիջապես հետո հռչակվեր Ղարաբաղի վերամիավորումը մայր հայրենիքին, այդ պահին միջազգային կառույցների կողմից նորմալ կընդունվեր, բայց չարվեց…

Ադրբեջանական կողմը 100% ընդունում էր իր պարտությունը, այլապես ինչքան էլ միջազգային կառույցները ճնշումներ գործադրեին, կամ Ռուսաստանը միջնորդությամբ հանդես գար, միևնույն է, Հեյդար Ալիևը կրակի դադարեցման համաձայնագիր երբե´ք չէր կնքի:

Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելը առնվազն ազգային դավաճանություն էր: Հենց այստեղ էր պետք ցույց տալ հայրենասիրության չափը, արհեստավարժ դիվանագետի խորամանկությունն ու խորաթափանցությունը... Հեյդար Ալիևը ուղղակի խնդրում էր մեր բոլոր դաշնակիցներին, միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդեն, որ Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Գիտակցում էր, որ պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքների կորստի, քանզի ադրբեջանցի զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում էր, պարտվողի հոգեբանությունն էր տիրում ադրբեջանական բանակում, իսկ հայկական կողմը հաղթականորեն տարածք-տարացքի հետևից գրավելով առաջ էր շարժվում: Չեմ զլանում կրկնել. հակառակ Աբուլֆաս Էլչիբեյի' ոտքերը Սևանում լվանալու կիսամուրազ փափագին, այդ օրերին' 1994-ին, լուրեր էին տարածվում, որ հայկական կողմը շուտով անարգել կհասնի Քուռ, Բաքու, իսկ Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով Արցախի հրոսական ազատագրական, հայրենատիրական պայքարը Բաքուն խեղաթյուրեց և միջազգային հանրությանը ներկայացրեց հայերի կողմից զավթողական, նվաճողական պատերազմ ու մինչև օրս էլ միջազգային բարձր ամբիոններից չեն դադարում մեզ ագրեսոր, օկուպանտ պիտակել:

Այս մասին ունեմ վերլուծական ծավալուն հոդված...

Լևոն Տեր Պետրոսյանն ի՞նչ ուզեց ապացուցել միջազգային կառույցներին, որ մենք դեմոկրատ, քաղաքակիրթ, դիվանագետ ա՞զգ ենք ու մեր հաղթանակները լոկ բանակցությունների ճանապարհո՞վ ենք ամրագրում: Թե՞ հույսը դրել էր միջազգային կառույցների «բարի կամքին ու արդարամտությանը, կամ դեմոկրատիա հորինված բլեֆին», չուսումնասիրելով աշխարհի ապականված քաղաքական դաշտի խարդավանքները, որին ենթարկվում են մեզ նման փոքր ու աղքատ պետությունները:

Հեյդար Ալիևի դիվանագիտական հաղթանակի պտուղներն այսօր վայելում է որդին' Ալիև Կրտսերը: Ամենօրյա պատերազմի սպառնալիքները, դիվերսիաները մի կող, բանակցությունների արդյունքները զրոյական են, քանզի Ալիև Կրտսերը երբե´ք չի համաձայնվի հենց էնպես, բանակցությունների շրջանակներում Ղարաբաղից հրաժարվի ու իր ձեռքով ստորագրի մի փաստաթղթի տակ, որն անկախություն կտա Ղարաբաղին, թեկուզ միջանկյալ, կամ էլ կաշխատի մեզանից առավելագույնս քամել՝ հիմնվելով՝ 2007-ի «Մադրիդյան սկզբունքներում» ․ գրավյալ 7 շրջանների, Լաչինի միջանցքի հարակից 13 գյուղերի վերադարձ, 1 միլիոն ադրբեջանցի փախստականների վերաբնակեցումը բուն Ղարաբաղում, և միջազգային զորքերի տեղակայում, , , իսկ այսքան երկար ստատուս քվոյի պահպանումը պայմանավորված է զուտ որպես ժամանակ շահելու միջոց՝ լավ զինվելու, պատերազմով Ղարաբաղը հետ վերցնելու. ուրիշ ոչինչ:

Մի խոսքով հայտնվելու ենք հին տաշտակի առաջ․․․

Երևի հենց այս հանգամանքը' 1994թ Բիշքեկում կնքված խայտառակ զինադադարի դիվանագիտական պարտությունը հաշվի առնելով, 2008 թվականին նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը Ազատության հրապարակում չընդունելով ընտրություններում իր պարտությունը, հանրահավաքներում իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս հավաքվածների վստահությունը շահելու համար, -

-Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ:

Լևոն Տեր Պետրոսյանը էն գլխեն գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, որը ո´չ ինքը և ո´չ էլ ուրիշ մեկը չի կարող հանել, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված վիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» ուղին' "Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ":

Հավաքվածներից ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին, -

- Եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները,

արտագաղթը... այս ինչուների շարանը շա՜տ երկար է, բայց

պատասխա՞ն...Իհարկե, Լևոն Տեր Պետրոսյանը չունի այդ ինչուների իրական պատասխանը, քանզի եղած պատասխանները մտածածին են, աբսուրդ...

Փորձեմ ես հակիրճ պատասխանել միայն Ղարաբաղի ճակատագրին առնչվող,

իսկ մնացածները սրանից բխող ածանցյալներն են...

--Դժվար չէ գուշակել. Լևոն Տեր Պետրոսյանը դեռ 1994թ. մայիսին Բիշքեկում կնքված զինադադարի համաձայնագրի ստորագրման պահից ի վեր կռահել էր, որ պարտվել է դիվանագիտորեն, պատրաստ չէ կոնստրուկտիվ երկխոսության և պատահականություն չէր 1998թ փետրվարին Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականը...

Չմոռանամ ավելացնել, որ դեռ 1990-ականների սկզբներին Լևոն Տեր Պետրոսյանը ձեռնպահ մնաց ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հանրաքվեր արդյունքները՝ Ղարաբաղի անկախության հռչակումը:

Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ Լևոն Տեր Պետրոսյաններն ակամայից էին ներքաշվել այդ պատերազմին, այլապես տեր կկանգնեին արյունով ձեռք բերված մեր հողերին, հաղթանակներին, ու սակարկության մեջ կմտնեին, մեր կամքը կթելադրեին բանակցությունների սեղանների շուրջ... Հենց Բիշքեկու՛մ պետք է մեր հաղթանակներն արժևորվեր, երկաթը տաք-տաք ծեծվեր, ցավոք մեր հաղթանակները հողին հավասարեցվեցին հե՛նց Բիշքեկում:
     ՀԻՄԱ էլ Լևոն Տեր Պետրոսյանը առանց խղճի խայթի, առանց ամոթի, առանց ժողովրդի կամքն հարցնելու հայտարարում է, որ պետք է ազատագրված հողերը հետ վերադարձվեն, որ մեր երկրում խաղաղություն լինի և Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ ստանա, իսկ հիմնական կարգավիճակի հարցը թողնել հետագային․․․ ուղղակի քյանդրբազություն է անում Տեր Պետրոսյանը և միակողմանի ազատագրված մեր տարածքներն է ուզում նվիրել իր քիրվա Ալիևին, , , Տեր Պետրոսյանի այս քայը նույն դավաճանական քայլն է ինչ 1994-ի «Բիշքեկյան զինադադարի», 2008-ի Ազատության Հրապարակում հայտարարած՝ «Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ», 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանին հորդորեց առաջնորդվել հայատյաց «Մադրիդյան սկզբունքներով» և հիմա էլ խնդրեմ Տեր Պետրոսյանի հորդորում է ազատագրված տարածքները վերադարձնել, քողարկվելով ղաղաղության քողի տակ ու հիմա ՀԱԿ-ի քարոզարշավին Լևոնի վկաների գլխավոր թեման է ու առանց ամաչելու 1994-ի զինադադարի մասին են խոսում և ժողովրդին ահաբեկում են պատերազմով, միթե՞ քարոզարշավի ուրիշ թեմա չունեն, որ սևեռվել են տարածքները հետ վերադարձնելուն, , , ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ԵՄ ՀԱՄՈԶՎՈՒՄ, ՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՏԱՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՀԻՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱԿԱՄԱ ՆԵՐՔԱՇՎԵՑԻՆ ՂԱՐԱԲԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԻՍԿ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ ՄԵՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐՈՎ, ԱՅԼԱՊԵՍ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԵԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ ՎԵՐՑՐԱԾ ՄԵՐ ՀՈՂԵՐԻՆ և ՀԻՄԱ ԷԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԷԻՆ ԲԱՐԲԱՋԻ, , , ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՄԻՍԻԱՆ 1998-ից ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԻՍԿ ՀՈՂ ՏԱԼՈՒ, ՉՏԱԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄՔՈՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԻՆՔՆ ԻՐԵՆ ՈՒ՞Մ ՏԵՂՆ Է ԴՐԵԼ, ՈՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ Է ԱՐՁԱԿՈՒՄ․ ԼԻՆԵԼՈՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԵՆՑ ԻՆՔԸ ՀԻՄՔԻՑ ՔԱՆԴԵՑ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԳՈՆԵ ԹՈՂ ԱՆՑՆԻ ԸՆԴՀԱՏԱԿ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԼՌԻ․․․

    

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

(Գրող-հրապարակախոս)

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8408 | 0 | 0
Facebook