Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՊԲՀ-ն, ԵՊԼՀ-ն և ՎՊՀ-ն արտաքին գնահատում են անցնում

12:48, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
ԵՊԲՀ-ն, ԵՊԼՀ-ն և ՎՊՀ-ն արտաքին գնահատում են անցնում

Մարտի 5-8-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Վանաձորի պետական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարաններն արտաքին գնահատում կանցնեն:
    

ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում շահակից բուհերն արտաքին գնահատում են անցնում, որի նպատակն է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը և ծրագրի արդյունքները:

Արտաքին գնահատման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, որակի ներքին ապահովման աշխատանքային խմբի, դեկանների, ՄԿԾ-ների ղեկավարների, GOVERN ծրագրի համակարգողների, ինչպես նաև դասախոսների և ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն:
    

Փորձագիտական խմբում ընդգրկված են մեկական տեղացի և միջազգային փորձագետներ և մեկ ուսանող-փորձագետ: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մասնագետները:
    

Արտաքին գնահատման նպատակով արդեն իսկ փորձագիտական այցեր են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հյուսիսային համալսարան: Առաջիկայում այցեր կիրականացվեն նաև Հայաստանի ազգային ագրարային, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարաններ և ՀՀ Պետական կառավարման ակադեմիա:
    

«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով» -ը եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2805 | 0 | 0
Facebook