Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերապատրաստվում են Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները

09:47, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Վերապատրաստվում են Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները

Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում են անցնում Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները: Վերապատրաստման առաջին խմբում ընդգրկված է 20 ծառայող:
    
     Վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է Ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը հետևյալ ոլորտներում՝ դատախազությունում պետական ծառայություն, մասնագիտական էթիկա, գործավարություն, հաշվապահական հաշվառում և գնումների իրականացում, արխիվային գործ:
    

Ուսումնառության ժամաքանակը Դատախազության աշխատակազմում գործավարական գործառույթներ իրականացնող պետական ծառայողների, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության, գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետական ծառայողների, քարտուղարության արխիվի բաժնի պետական ծառայողների համար նախատեսվում է 20, իսկ այլ գործառույթներ իրականացնող պետական ծառայողների համար՝ 10 ակադեմիական ժամ։
    

Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ, որն իրականացվում է բանավոր եղանակով, միասնական քննությամբ:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3372 | 0 | 0
Facebook