Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե անգամ չեք կարող օգնել, խնդրում ենք տարածել

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
14:08, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Եթե անգամ չեք կարող օգնել, խնդրում ենք տարածել
     2015թ. ծնված Սարգսյան Սևադան ունի շնչառական համակարգի լուրջ խնդիրներ՝ 2-3-րդ աստիճանի շնչառական անբավարարություն, բրոնխիոլիտ: Երեխան 2016թ. հունիսից առ այսօր ստացիոնար բուժվում է ՞Արաբկիր՞ Բժշկական կենտրոնում, սկզբից՝ ՞Ռեանիմացիա՞, այնուհետև օգօստոսից՝ առ այսօր ՞Թոքաբանական՞ բաժանմունքում է և գտնվում բժիշկների ուշադիր հսկողության տակ: Այդ ընթացքում երեխան 2 անգամ դուրս էր գրվել, սակայն 1 շաբաթից կրկին վերադարձել հիվանդանոց՝ թթվածնային անբավարարության պատճառով: Ժամանակին հիվանդանոցի սոցիալական աշխատողը կազմակերպել և լուծել էր երեխայի գենետիկ հետազոտությունների և կենցաղային կարիքների ֆինանսական հարցրերը: Այժմ բժիշկները նշել են, որ երեխային անհրաժեշտ է ձեռք բերելու թթվածնային սարքավորումների համակարգ՝ մասնագիտացված խանութից, որն արժե մոտ 800 դոլարին համարժեք դրամ: Մարտունիում բնակվող 9 հոգանոց ընտանիքի համար դա շատ մեծ հոգս է, որի հիմնական եկամուտը ՞Փարոս՞ ընտանեկան նպաստն է և հոր սեզոնային բնույթի աշխատանքը: Ուստի, այդ թթվածնային ապարատը պետք է ունենան, որպեսզի երեխան կարողանա հիվանդանոցից դուրս գրվել և այն տանը օգտագործի: Այդ նպատակով, երեխայի մայրը ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ. ստացող՝ Սարգսյան Աիդա Սամվելի՝
    
     AMD-16040076646700,
     USD-16040076646701,
     EUR-16040076646702,
     RUR-16040076646703
    
     Իսկ առձեռն փոխանցումների համար կարող եք պայմանավորվել երեխայի մոր՝ Աիդայի հետ՝ /077/95-80-81 համարով և այցելել ՞Արաբկիր՞ ԲԿ, Մամիկոնյանց 30, ՞Թոքաբանական՞ բաժանմունք, 1-ին հարկ, 105 պալատ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10877 | 0 | 0
Facebook