Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Թատերական ներկայացում, թե՞ հարսանիք...

21:18, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Թատերական ներկայացում, թե՞ հարսանիք...
    
    

Մեր օրերում ավանդական, հայկական հարսանիքից ոչինչ չի մնացել՝ ամեն ինչ ձևական է, շինծու, բեմադրված… Այսօր հարսանիքը ավելի շուտ տաղանդների մրցույթի է նման՝ հարս ու փեսայից մինչև գյուղից եկած հեռավոր ազգական՝ երգում, պարում, արտասանում են, անկախ այն բանից՝ դա ինչպես են անում, բոլորն էլ փորձում են այդ օրը աչքի ընկնել:
     Աղջիկը օրեր շարունակ (եթե ոչ ամիսներ) ինչ-որ ինքնակոչ պարուսույցի մոտ՝ դեռ մի հատ էլ մի կլորիկ գումարի դիմաց, հարսի պար է պարապում: Բայց վա՜յ էտ պարին... Սրտից բխող հեզանքով ու նազանքով շարժումների փոխարեն հարսը հացահատիկի արտից թռչուններ քշող խրտվիլակի շարժումներ է անում՝ անընդհատ քայլերը հաշվելով, լարված, որ հանկարծ շարժումների հերթականությունը չխառնի: ՙՙ Մեկ, երկու, երեք ՝ աջ ձեռքը բարձրացնել, չորս, հինգ, վեց՝ ձախ ոտքը հետ տանել՚՚, -մտքում կրկնում է խեղճ հարսիկը, որ հանկարծ չմոռանա...
     Մարդիկ ամեն ինչ անում են՝ պարտքով ու վարկով փող են վերցնում, մի քանի տարվա խոպանից բերած փողն են ծախսում, տուն-մեքենա են գրավ դնում, մենակ թե հարսանիք անեն, որ մի երկու բարեկամ-հարևան գան, ուտեն-խմեն, վաղը մյուս օրն էլ ասեն. «Խորովածի միսը տեղական չէր»: «Ձուկը հին էր»: «Սեղանին էժան օղի էին դրել» և այլն, և այլն…

Ինչու՞ են հարսանիք անում, պարտքի ու վարկի տակ ընկնում, հետո էլ նայում են նվեր տված ոսկյա զարդերի ճոխացրած գներին կամ տաս հոգով եկած երկուսի ծախսը փակող գումարներին ու սկսում են ափսոսալ, որ հարևանին, կամ 2 տղա ամուսնացրած բարեկամին չլսեցին ու իրանք էլ «տակ տվեցին»: Բա ի՞նչ էիք ուզում: Համ հարսանիք անեք, համ էլ հարսանիքից հետո պարզվի մի տան գումար եք աշխատե՞լ: Այսօր հարսանիք պետք է անի նա, ով փողի խնդիր չունի, ոչ թե ամբողջ տարին մակարոն ու կարտոֆիլ ուտեն, ինչ է՝ պետք է հարսանիքի համար վերցրած վարկի տոկոսը փակեն…

Հարսի շորից մինչև սրահի մատուցողի գրպանը դրվող գումար՝ ավելորդ ծախս է, փողի անիմաստ կորուստ: Իսկ ի՞նչ պարտադիր է հարսանիք անեք: Շատ աղջիկներ ասում են, որ հարսի շոր հագնել դեռ մանկուց են երազել: Բայց մի՞թե այդ երազանքը իրականացնելու համար արժե մի քանի տարի վարկ փակել: Ուզում է հարսի շոր հագնել, թո՛ղ հագնի: Լուսանկարիչ եք հրավիրում՝ 10-20 հազար դրամով, հարսն իր շորն է հագնում ու ֆոտոսեսիա եք կազմակերպում՝ էժան ու ինքնատիպ:

Հ.Գ. Հարսանիքի թեմատիկ ֆոտոսեսիա իմ հարազատներից մեկն արդեն արել է: Կարևորը երջանիկ են...

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7739 | 3 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
nar
nar 18:29, 29.06.2017
իսկականից թե թատրոն․․․․․էսքան ցուցադրական ժողովուրդ միայն հայերն են աշխարհի երեսին․
էն պաշտոնավոռներն էլ լինի զուգարանի դիռեկտոր միշտ նկարահանվում կան ելույթ են ունենում իրենց աթոռները գրկած
nar
nar 18:31, 29.06.2017
աղքատ հիմար հպարտ հայ
ԲԲ
ԲԲ 19:53, 29.06.2017
Վորոշ զույգեր.վերչում նգարահանում են իրենց սեռական հարաբերությունները,դրա համար մեձ գումար վճարելով օբերատորին:
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով