Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդ պատմագետների ասոցիացիան նշեց իր հիմնադրման 3-ամյակը

23:59, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան նշեց իր հիմնադրման 3-ամյակը
     Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն երեք տարեկան է: Կարճ ժամանակում կազմակերպությունը իրականացրել է բուռն գործունեություն, կազմակերպել մի շարք դասընթացներ, միջոցառումներ: Բազմամարդ դահլիճում գտնվող հյուրերը, որոնց մի մասը համագործակցել էին ՀԿ-ի հետ, իրենց ջերմ խոսքերը ուղղեցին` մաղթելով, որ ԵՊԱ-ն շարունակի իր առաքելությունն ու երկար կյանք ունենա: Պատմագետները վկայականներ հանձնեցին իրենց նախաձեռնած դասընթացներին մասնակցած երիտասարդներին, իսկ համակիրներն ու ՀԿ-ին երբևէ աջակցած կազմակերպություններն ու անհատները ստացան շնորհակալագրեր: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը, «Նարէ» երգչախումբը, «Սասնա Ծռեր» ազգագրական համույթը, իսկ վերջում հյուրերը Գագիկ Գինոսյանի հետ շուրջպար բռնեցին: Այս ամենից հետո, մասնակիցներին սպասում էր ԵՊԱ-ի պարբերանշանով տոնական տորթը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3527 | 0 | 0
Facebook