Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:56, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
ԻՆՉՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ
    
  • Ի՞ՆՉՔԱՆ ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂճ ԺՈՂՈՎՈՒՐԴ
    Հոկտեմբերին մի ամիս Հայաստանում էի. գնալուս առաջին օրերին եղա Չարենցի Տուն-թանգարանում, Մանկավարժական Համալսարանում․ այցելությանս նպատակն էր իմ հեղինակած գրքերից նվիրելել Տուն-թանգարանին և Համալսարանի գրադարանին՝ տնօրեն Տիգրան Պետրոսյանին, , , մի քանի ծանոթ- բարեկամների այցելելուց հետո համարյա տանից դուրս չեկա: Փողոցները դատարկ էին, առաջվա եռուզեռը չկար, եղածն էլ (խոսքս Արտաշատ քաղաքի մասին է) տանջված, գունատ, թախծոտ դեմքերով, հոգսաշատ... հիշեցի Վիկտոր Հյուգոյի հանրահայտ խոսքերը, -
    -Եթե մի ավերված ու թալանված քաղաք տեսնեք, իմացեք, որ այդտեղով թուրքն է անցել...
    Ես իմ քաղաքն այդպես դատարկ, ժողովրդին այսպես թևաթափ երբե՛ք չէի տեսել...
    Երիտասարդություն էլ չկար. հատ ու կենտ, իսկ եղածի դեմքերին ժպիտ չտեսա. ասես պատանի-պատանի ծերացած լինեին. մտամոլոր, հոգսաշատ, խեղճացած, թորշնած...
    Դառը թախիծ պատեց հոգիս. էլ չկարողացա դուրս գալ փողոց, որ ժողովրդիս այսպես խեղճ ու կրակ, կոտրված չտեսնեմ... Օդանավի մեջ ամբողջ հետդարձի ճանապարհին միտք եմ անում ու գլուխ չեմ հանում. միթե՞ 88-ին մեր պայքարը ա՞յս անկախության համար էր, ա՞յս «Ապահով Հայաստանի»: Ամեն տարի եմ գալիս 1-2 ամսով, որ հող ու ջրիս կարոտը առնեմ և զգում եմ, որ տարեց-տարի մեր երկրում դժվարանում է կյանքը, այդ դժվարության հետ էլ արտագաղթն է թափ առնում: Բայց 2017թվականը անջնջելի կմնա հիշողությանս մեջ. սիրտս տակնուվրա եղավ.
    Զգացի, որ Հյուգոյի խոսքերն այս դեպքում վերաբերվում է ոչ թե թուրքին, այլ՝ Հայաստան երկրիս վրայով անցած այս ցունամիին, հայի արգանդից դուրս եկած ազգի տականքներին, որ սեփական ժողովրդին ստրկացրել, երկիրն ավերել, գահը զավթել, հաղթական իրենց ծրագիրն են իրագործում' թալանել ժողովրդին, սովի մատնել, որ հայաթափվի Հայաստանը... ժողովրդի մեջ հավատն է մեռել սեփական ուժերի նկատմամբ. վստահ չէ, որ
    հնարավոր է պայքարելով իշխանափոխության հասնել. ժողովուրդը չի ուզում նոր զոհեր տալ . վստահ է, որ իշխանության հրահանգով, ոստիկանապետ Վովա Գասպարյանի արհեստավարժությամբ նոր զոհեր կլինեն. բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են ճնշվում բոլոր ընդվզումները:
    Ասում եմ Վովա Գասպարյանի արհեստավարժությամբ ու իմ մեջ ամոթ եմ զգում, որ հայ ոստիկանապետը իր ենթակայության տակ գտնվող ոստիկաններին հրահանգում է հարձակվել անզեն ժողովրդի վրա, սադրել, բախումներ հրահրել ու խաղաղ ցույցերը ճնշել դուբինկաներով, ձեռնամարտի բռնվել ցուցարարների հետ ու ակտիվիստներին քաշ տալ
    ոստիկանություն: Ամաչում եմ, որ հայ օջախից դուրս եկած երիտասարդը կարող է այդպես սառնասրտորեն գործել, սեփական ժողովրդին սադրել, վրան ձեռք բարձրացնել: Իրեն հարգող յուրաքանչյուր երիտասարդ անկախ զբաղեցրած պաշտոնից, եթե նրան չի հետաքրքրում ժողովրդի
    հոգսերը, չի ապրում ժողովրդի դարդ ու ցավով, վերջապես ժողովրդի հետ չի, նա արժանի չէ հայ կոչվելու...
    Մեծ ցավ եմ զգում, որ այսօր այդ երիտասարները թև ու թիկունք դառնալով իշխանություններին, աջակցում են, որ Հայոց գահը բռնազավթված մնա ու նախագահն մինչև նախագահման երկրորդ ժամկետի ավարտը իր սև գործը հասցնի ավարտին՝ հողին հավասարեցնի Հայաստանը, այն դարձնելով անմարդաբնակ մի տարածք․․․ Մտածում եմ. ճիշտ է ամուր ազգ ենք, չկոտրվող, շատ դժվարությունների միջով անցած, օտարի լուծ քաշած, բայց ինչքա՞ն կդիմանա ժողովուրդս գոյատևման այդ դաժան պայքարում, սեփական բռնատերերի ձեռքին, հայի անունը խայտառակող ազգիս ցեցերին...
  • Ինչքա՞ն, մինչև ե՞րբ կդիմանաս դու իմ խեղճ ժողովուրդ...
  • ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵ
  • (Գրող-հրապարակախոս)
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5922 | 0 | 0
Facebook